Լրահոս

13.06.2009 14:09


Հանրապետական պատգամավորը կարծում է, որ հայ–թուրքական ճանապարհների բացումը տեսանելի է

Հանրապետական պատգամավորը կարծում է, որ հայ–թուրքական ճանապարհների բացումը տեսանելի է

ՀՀԿ պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանի կարծիքով՝ հայ-թուրքական հարաբերությունները զարգանում են և առաջիկայում որոշակի հանգրվանի կհասնեն։ Հանգրվանն էլ, ըստ Լ. Ալեքսանյանի, եթե ոչ Թուրքիայի հետ լիարժեք դիվանագիտական հարաբերությունների հաստատումն է, ապա՝ ճանապարհների բացումը.

-Ճանապերհների հետ կապված խնդիրը պիտի լուծվի, որովհետև և՛ քաղաքական, և՛ տնտեսական առումով դա ձեռնտու է երկու երկրներին: Եվ, անկեղծ ասեմ, այդքան շատ խոր քաղաքական բան կարող է նաև չպարունակի իր մեջ։ Իմ կարծիով՝ ճանապարհների բացումը առաջիկայում տեսանելի է։

Թուրքիայի կողմից որպես նախապայման ԼՂ-ի հարցի առաջքաշումն էլ, Լ. Ալեքսանյանի խոսքերով, երբեմն արվում է նաև ներքին շրջանառության կամ Ադրբեջանի համար, սակայն ամեն հայտարարություն չէ, որ պետք է «հալած յուղի տեղ ընդունել»։

 

Այս խորագրի վերջին նյութերը