Տիգրան Թորոսյան. «Բանաձևի բովանդակությունից չի կարող Հայաստանում իրավիճակը փոխվել»
-Սովորաբար ակնկալիքները պետք է լինեն կատարվող իրադարձություններին համարժեք,- «7օր»–ի հետ զրույցում ասել է Ազգային ժողովի նախկին նախագահ, ԱԺ պատգամավոր Տիգրան Թորոսյանը՝ խոսելով ԵԽԽՎ առաջիկա նստաշրջանից Հայաստանի ակնկալիքների մասին։
-Դեռ մեկ շաբաթ ժամանակ կա՝ ամբողջությամբ գնահատելու համար կատարվածը, թեև կարելի է ասել, որ այն, ինչ եղել է նախորդ բանաձևերում, լիովին չի կատարվել։ Պարզապես կարձանագրվի, որ կա առաջընթաց նախկին ժամանակահատվածի համեմատ, այնպես, ինչպես մի շարք այլ բանաձևերում։ Ուրիշ ոչինչ։
Հայաստանի ակնկալիքները, ըստ Տիգրան Թորոսյանի, առաջին հերթին պետք է լինեն Հայաստանում կատարվող իրադարձություններից։
-Բանաձևերն ուղղակի այս կամ այն չափով ամբողջական կամ ոչ լիարժեք գնահատական են տալիս։ Բանաձև ընդունել-չընդունելուց կամ բանաձևի բովանդակությունից չի կարող Հայաստանում իրավիճակը փոխվել։ Հայաստանու՛մ պետք է քայլեր արվեն իրավիճակը փոխելու համար։