Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը լրագրողների հետ զրույցում ներկայացրել է ընդունելության քննությունների նախնական արդյունքներն ու քննության ընթացքում առաջացած խնդիրները։ Միասնական քննությունների նախնական արդյունքներով՝ «Կենսաբանություն» առարկայից միջին միավորը եղել է 11,7, «Ընդհանուր պատմությունից»՝ 12, «Աշխարհագրությունից»՝ 13, «Հայոց լեզու և հայ գրականությունից»՝ 11,4։ Ըստ Արմեն Աշոտյանի՝ նախնական արդյունքներով ամենաբարձր միջին միավորը եղել է օտար լեզուներից։
-100-ին մոտ 20 միավոր և 1000-ից ավելի 18 ու բարձր գնահատական։ Օտար լեզուներից ավելի բարձր միավորներ են ստացել, որովհետև, հավանաբար, թեստերն ավելի մատչելի են եղել, քան հայոց լեզվից և մաթեմատիկայից։ Երկրորդ՝ դիմորդներն ավելի լավ են նախապատրաստվել, և կա տեղեկատվություն, որ որոշ քննակենտրոններում շրջանառվում էին հուշաթղթեր՝ «շպարգալկաներ»,-ասել է նա։
Նախարարը նշել է, որ տասնյակից ավելի հուշաթղթեր առգրավվել են, և աշխատանքներ է տարվում նրանց ծագումը պարզելու ուղղությամբ։
-Անգամ մի զավեշտալի դեպք եղավ. երբ դիմորդի ձեռքից հուշաթուղթը ուզում էին վերցնել, նա հասցրեց այն ուտել,-ասել է Արմեն Աշոտյանը։
Դիմորդը «շպարգալկա» է կերել