Լրահոս

13.06.2009 12:03


Արամ Կարապետյանին առաջարկ է արվել ՀԱԿ–ից էլ առաջ

Արամ Կարապետյանին առաջարկ է արվել ՀԱԿ–ից էլ առաջ

Վերջերս «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն առաջարկել  էր, որ «Ժառանգությունը», Դաշնակցությունն ու Հայ ազգային կոնգրեսը խորհրդակցությունների շարք սկսեն։

«Ինչպե՞ս է վերաբերվում այդ խորհրդակցություններին, և խորհրդակցությունների այդ ձևաչափում տեսնո՞ւմ է իրեն, թե՞ ոչ» «7օր»-ի հարցին պատասխանել է «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը.

-Մենք հենց սկզբից ենք այդ ֆորմատի մեջ եղել ՀԱԿ-ի փոխարեն։ Մինչև ՀԱԿ-ը, մեզ էլ է նման բան առաջարկվել։ Այդ կոնսուլտացիաների սկիզբը դրվել է մեր կողմից, և դրվել է այն հիմքի վրա, որ ապրիլի 22-ի հայտարարությունից հետո պետք է այդ կոնսուլտացիաներն անցկացվեն, ընդհանուր դաշինք լինի՝ սահմանը չբացելու համար։ Կարծում եմ, մտացածին բաներ պետք չէ հորինել. կստացվի՝ կստացվի, չի ստացվի... Ես ոչ ոքի հետ համագործակցությունը չեմ բացառում, և կարծում եմ՝ դա շատ նորմալ երևույթ է։

 

 

Այս խորագրի վերջին նյութերը