Լրահոս

13.06.2009 11:33


Վրաստանի խորհրդարանը իրավաբանորեն ձևակերպեց ԱՊՀ կազմից դուրս գալու որոշումը

Վրաստանի խորհրդարանը իրավաբանորեն ձևակերպեց ԱՊՀ կազմից դուրս գալու որոշումը

Վրաստանի խորհրդարանը հունիսի 12-ին միաձայան կայացրել է «ԱՊՀ Միջխորհրդարնական Ասամբլեայի Մասին» որոշումը, համաձայն որի ավարտվել է ԱՊՀ կազմից երկրի դուրս գալու ձևական մասը։ «Վրաստանն արդեն դուրս է եկել ԱՊՀ կազմից։ Դա է հաստատում ԱՊՀ Միջպետական Ասամբլեայի կառույցներին մեկ տարի առաջ իմ կողմից ուղարկված նամակը։ Իրավական բոլոր դրույթների համաձայն այսօր մենք ավարտում ենք այդ գործընթացը»,-հայտարարել է Վրաստանի խորհրդարանի խոսնակ Դավիթ Բաքրաձեն։  Հարավային Օսիայի հակամարտության հետ կապված՝ նախորդ տարվա օգոստոսի 12-ին Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին հայտարարել էր ԱՊՀ կազմից դուրս գալու մասին։

Ըստ  "Новости-Грузия"-ի։

 

Այս խորագրի վերջին նյութերը