Լրահոս

13.06.2009 12:15


Հարություն Առաքելյան. «Այսուհետ ինչ էլ որ կատարվի, պատասխանատվությունն ընկնում է ՀՀԿ–ի ուսերին»

Հարություն Առաքելյան. «Այսուհետ ինչ էլ որ կատարվի, պատասխանատվությունն ընկնում է ՀՀԿ–ի ուսերին»

ԵԽԽՎ նստաշրջանին՝ հունիսի 22-ին, կլսվի նաև Հայաստանի հարցը։ «Ի՞նչ սպասելիքներ պետք է ունենալ այդ նստաշրջանից» հարցին ՀՌԱԿ ատենապետ Հարություն Առաքելյանը պատասխանել է.

-2000թ., երբ Հայաստանը մաս կազմեց ԵԽ-ին, պետք է հանրաքվե անցկացվեր։ Այսինքն՝ հայ ժողովրդին ոչ ոք չհարցրեց՝ ուզո՞ւմ է Եվրոպա գնալ, թե՞ ոչ։ Դա շատ կարևոր, ազգային հարց է։ Ստացվեց այնպես, որ Հանրապետական կուսակցությունը՝ որպես մեծամասնություն կազմող, այդ գործընթացը վերցրեց իր վրա։ Կարծում եմ՝ այսուհետ ինչ էլ որ կատարվի, պատասխանատվությունն ընկնում է ՀՀԿ-ի ուսերին։

Հարություն Առաքելյանի հաղորդմամբ՝ քանի որ ԵԽ-ն իր էությամբ խորհրդակցական մարմին է և որևիցե պարտադրանք չի կարող ունենալ Հայաստանի Հանրապետության վրա։ Մնում է, որ մեր իշխանությունները բարի կամք դրսևորեն եվրոպական արժեքներին ուղղված։

- Իսկ քաղաքական բարեփոխումների մեջ քաղաքական հանդուրժողականության, քաղաքական մշակույթի կայացման առումով, չէի ասի, որ այսօր այդ բարի կամքը դրսևորում է իշխող կուսակցությունը։

Անդրադառնալով ԱՄՆ պետդեպարտամենտի տարեկան զեկույցին, պարոն Առաքելյանն ասել է.

-Հայաստանի ճակատագրի, հայ ժողովրդի հետ կապված բոլոր քաղաքական լուծումները գտնվում են Հայաստանում։ Չեմ կարծում, թե Հայաստանից դուրս պետք է որոշվի հայ ժողովրդի ճակատագիրը։

Այս խորագրի վերջին նյութերը