Լրահոս

13.06.2009 11:31


Ալեքսեյ Կոչետկով. «Ռուսաստանի և Լեռնային Ղարաբաղի շահերը գտնվում են նույն հարթության վրա»

Ալեքսեյ Կոչետկով. «Ռուսաստանի և Լեռնային Ղարաբաղի շահերը գտնվում են նույն հարթության վրա»

«Ռուսաստանի և Լեռնային Ղարաբաղի շահերը գտնվում են նույն հարթության վրա և առաջ են շարժվում նույն ուղղությամբ»,- այդ մասին հունիսի 12-ին Ստեփանակերտում հայտարարել է Ռուսաստանի «Քվորում» Ժողովրդավարական գործընթացների կենտրոնի տնօրեն  Ալեքսեյ Կոչետկովը։ Միաժամանակ քաղաքագետը նշել է, որ աշխարհը քիչ բան գիտի Լեռնային Ղարաբաղի և ղարաբաղյան հակամարտության բնույթի մասին։ Նրա խոսքերով Ադրբեջանը հսկայական միջոցներ է տրամադրում քարոզչությանը, իսկ միջազգային հանրությանը Լեռնային Ղարաբաղը ներկայացնելու յուրաքանչյուր քայլ դիտարկվում է որպես սպառնալիք։ Ալեքսեյ Կոչետկովը կարևորել է հանրային և հասարակական կազմակերպությունների մակարդակով Ռուսաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև կապերի ամրապնդմանը։ ԼՂ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները պատրաստակամություն են հայտնել խորացնել կապերը Ռուսաստանի իրենց գործընկերների հետ։

Ըստ REGNUM-ի։

 

Այս խորագրի վերջին նյութերը