Հայաստանի պահպանողական կուսակցության նախագահ, Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Միքայել Հայրապետյանը, երկար ժամանակ ընդհատակում գտնվելուց հետո, մասնակցել է հունիսի 12-ին ՀԱԿ-ի հանրահավաքին։
-Հայաստանը փոքրիկ մի կաթսա է, շուրջը՝ եռացող կրակներ։ Մենք այսօր լրջագույն որոշումներ ընդունելու կարիք ունենք,- ասել է նա։
Հնարավոր համաներման մասին իր կարծիքն արտահայտելիս Միքայել Հայրապետյանը չի ցանկացել դա մեկնաբանել, ասելով. «Մեկը լիներ՝ համաներում ստորագրողին համաներեր։ Դա միայն տեր Աստված կարող է անել»։
Միքայել Հայրապետյանն իր և՛ թաքնվելը, և՛ հայտվելը չի պայմանավորում վախով.
-Չեմ վախենում։ Ե՛վ թաքնվելս չէր կապված վախի հետ, և՛ դուրս գալս։ Ամեն ինչի առանցքում պետք է դնել նպատակահարմարությունը։ Մեկ ամիս առաջ նպատակահարմար չէր իմ դուրս գալը։ Մեկ տարի առաջ առավել արդյունավետ չէր կարող լինել։ Այսօր առավել արդյունավետ է։ Միայն դա։ Հենց այդ վախի վրա հիմնվելով է, որ այսօրվա իշխանությունները կարողանում են խուսանավելով՝ իրենց գողացած իշխանության ղեկին մնալ։
Միքայել Հայրապետյանը չի վախենում