Լրահոս

06.11.2012 15:20


Վրաստանի ՆԳ նախկին նախարարին ազատազրկում է սպառնում

Վրաստանի ՆԳ նախկին նախարարին ազատազրկում է սպառնում

Ռուսական «Վզգլյադ»–ի փոխանցմամբ՝  Վրաստանի պատիժների իրականացման նախարար Սոզար Սուբարին հայտարարել է, որ բավարար հիմքեր ունի Վրաստանի ՆԳ նախկին նախարար Բաչո Ախալայային քրեական պատասխանատվության ենթարկելու համար։

–Ախալայան պետք է պատասխան տա բանտում 7 դատապարտյալի մահվան համար, ինչը բավարար է, որ նրան ձերբակալելեն,–ասել է Սուբարին։

Նշենք, որ ավելի վաղ Բաչո Ախալայան «Վրացական երազանք» կոալիցիայի հաղթանակից հետո  երկրից հեռացել էր։ Սակայն երեկ «Facebook» սոցիալական կայքի իր էջում նա գրառում է արել, որում նշել է, որ վերադարձել է և պատրաստ է պատասխանել իր գործունեության հետ կապված բոլոր հարցերին։

Այս խորագրի վերջին նյութերը