ԵԱՀԿ-ում Միացյալ Նահանգների առաքելությունը հայտարարությունը Երևանի ավագանու ընտրությունների վերաբերյալ
«ԳովելիէՀայաստանիիշխանություններիկողմիցԶԼՄմիջավայրիբարելավումը, որհնարավորությունտվեցբոլորկուսակցություններինութեկնածուներինէլեկտրոնայինմիջոցներովներկայանալուիրենցընտրողներին: Չնայածորոշընդդիմադիրկուսակցություններիվերաբերյալլուսաբանումներինավելիքիչժամանակէհատկացվել, քանիշխանականկոալիցիայիկուսակցություններին, սակայն, իտարբերություն 2008թ. նախագահականընտրությունների, բովանդակայինառումովընդդիմությանլուսաբանումըընդհանուրառմամբչեզոքէր»,- ասված է հայտարարությունում։ Այնտեղ նաև նշված է.
ԵԱՀԿ-ում Միացյալ Նահանգների առաքելությունը հայտարարությունը Երևանի ավագանու ընտրությունների վերաբերյալ
«Գովելի է Հայաստանի իշխանությունների կողմից ԶԼՄ միջավայրի բարելավումը, որ հնարավորություն տվեց բոլոր կուսակցություններին ու թեկնածուներին էլեկտրոնային միջոցներով ներկայանալու իրենց ընտրողներին: Չնայած որոշ ընդդիմադիր կուսակցությունների վերաբերյալ լուսաբանումներին ավելի քիչ ժամանակ է հատկացվել, քան իշխանական կոալիցիայի կուսակցություններին, սակայն, ի տարբերություն 2008թ. նախագահական ընտրությունների, բովանդակային առումով ընդդիմության լուսաբանումը ընդհանուր առմամբ չեզոք էր»,- ասված է հայտարարությունում։ Այնտեղ նաև նշված է.
«Երևանում մեր դեսպանության դիտորդների հաղորդումների և տեղական ու միջազգային այլ դիտորդների հետ ունեցած քննարկումների հիման վրա մենք կարող ենք սոսկ եզրակացնել, որ ընտրությունների օրը քվեարկության գործընթացն անցել է լայնատարած խախտումներով ու ահաբեկմամբ: Մենք տեսել ենք քվեատուփերի լցոնման, բազմակի քվեարկության, քվեների հաշվարկի կեղծման, կուսակցությունների վստահված անձանց և դիտորդների ահաբեկման ու տեղամասերում անհայտ ու չարտոնված անձանց ներկա գտնվելու դեպքեր։
Ի վերջո, չնայած խախտումներով ընթացած ընտրություններին, հարկ է նշել, որ ընդդիմադիր կուսակցություններից մեկը Երևանի ավագանիում զգալի թվով տեղեր է ստացել: Մենք հասկանում ենք այն հուսախաբությունը, որ ընդդիմության կողմնակիցներն ապրում են քվեարկության անցկացման հետ կապված, սակայն կոչ ենք անում ընդդիմության առաջնորդներին ընդունել ավագանու իրենց մանդատները և Երևանի կառավարման հարցերում լիակատար ու ակտիվ մասնակցությամբ ներկայանալ իրենց ընտրողներին: Միայն ժողովրդավարական գործընթացին կառուցողական մասնակցության և շարունակաբար բարելավելու նպատակ ունենալով է հնարավոր ի վերջո կյանքի կոչվեն ՀՀ քաղաքացիների ժողովրդավարական ձգտումները»։