Լրահոս

12.06.2009 17:35


Ալեքսանդր Իսկանդարյանը գոհ է հայկական դիվանագիտությունից

Ալեքսանդր Իսկանդարյանը գոհ է հայկական դիվանագիտությունից

Անդրադառնալով «7օր»-ի՝ «արդյոք պե՞տք են փոփոխություններ հայկական դիվանագիտության մեջ, և ճի՞շտ են, թե՞ սխալ այսօր ընթացող գործընթացները» հարցին քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը պատասխանել է, որ  փոփոխությունները միշտ պետք են։ Նրա կարծիքով, չնայած որոշակի սխալներին, հայկական դիվանագիտությունն ընդհանուր  առմամբ ճիշտ է։

-Մեծ հաշվով, մոտավորապես արվում է այն, ինչ պետք է արվի։ Պետք է փորձել ինչ-որ ձևով աշխատել Թուրքիայի հետ, պետք է աշխատել չկորցնել Ռուսաստանի հետ հարաբերությունները, պետք է փորձել պահել Վրաստանը, պետք է փորձել աշխատել Եվրոպայի հետ, իսկ այդ ամենը հեշտ չէ։ Վրաստանի հետ աշխատելիս ռուսներին պետք է ասել՝ նայե՛ք քարտեզին։ Ռուսների հետ աշխատելիս ամերիկացիներին պետք է ասել՝ ինչպե՞ս կարող ենք գալ զինավարժություններին, եթե Ռուսաստանը մեր ռազմավարական գործընկերն է։ Ամերիկացիների հետ աշխատելիս պետք է հասկացնել, որ Հայաստանով Իրանից գազատար է անցնում, որովհետև մենք Լյուքսեմբուրգի հետ ընդհանուր սահման չունենք։ Եվրոպայի հետ աշխատելիս պետք է ասել, որ մենք Ռուսաստանից ցածր գներով գազ ենք ստանում։ Եվ այլն։ Սա է կոմպլեմենտարիզմը։ Կտրենք այս թելերից մեկը, և աղետ կլինի,- ասել է Ալ. Իսկանդարյանը։

Նա հայկական դիվանագիտության սխալներից համարում է հայ-թուրքական հարաբերությունների դանդաղեցումը, որտեղ, հավանաբար, կօգներ հայկական կողմի կոշտ դիրքորոշումը։

Այս խորագրի վերջին նյութերը