Լրահոս

22.11.2010 16:24


Լեհաստանում Հիսուս Քրիստոսի ամենամեծ արձանն է բացվել

Լեհաստանում Հիսուս Քրիստոսի ամենամեծ արձանն է բացվել

Լեհաստանի Սվեբոձինե քաղաքում տեղի է ունեցել Հիսուս Քրիստոսի ամենաբարձր արձանի բացման արարողությունը։ Այս մասին հաղորդում է «Associated Press»-ը։

Արձանի ընդհանուր բարձրությունը 51 մ է, իսկ առանց պատվանդանի և թագի՝ 33 մ, ինչը համընկնում է երկրի վրա Քրիստոսի ապրած տարիների հետ։

Մինչ այդ, այս ռեկորդը պատկանում էր Քրիստոսի՝ 38 մ բարձրությամբ  արձանին Ռիո դե Ժանեյրոյում։ Նշենք, որ Բրազիլիայում հուշարձանը տեղակայված է 700-մետրանոց լեռան գագաթին, իսկ Լեհաստանում այն 16-մետրանոց բլրի վրա է։

Այս խորագրի վերջին նյութերը