–Ինչպե՞ս եք վերաբերվում «Գելափ»–ի կողմից անկացվող սոցհարցումների արդյունքներին։
–Ես «Գելափի» մասին տեսակետ չեմ կարող հայտնել, բայց այն հարցումները, որոնք Հայաստանում անցկացվում են, բնականաբար, անվստահության հետ են առնչվում։ Տարիների փորձը ցույց է տալիս, որ սոցհարցումները հիմնականում ունենում են պատվիրված բնույթ, և որքան էլ ընտրությունները կեղծվում են, դրանց արդյունքները, որպես կանոն, արտահայտում են նախօրոք անցկացված սովհարցումների թվերը, ինչը պայմանավորված բան է։
–Հենց «Գելափի» վերաբերյալ տեսակետ չունեք, որովհետև տեղյա՞կ չեք այդ կազմակերպության գործունեությունից, թե՞ այլ պատճառ կա։
–Գիտեք, կան տեսակետներ, որ գոյություն ունեն տարբեր կազմակերպություններ, որոնք իրենց անվան մեջ ունեն «գելափ» բառը։ Համենայնդեպս, ես չեմ ուսումնասիրել այդ ամենը։ Այսինքն՝ տարբեր «գելափներ» կան։
–Այնուամենայնիվ, անդրադառնանք այդ կազմակերպության անցկացրած վերջին հարցման արդյունքներին, ըստ որի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը վայելում է հասարակության 28 տոկոսի վստահությունը։ Եթե ընդունենք, որ սա էլ է պատվիրված հարցում, ապա ստացվում է, որ նախագահն այլևս չունի ընդգծված առաջատար դիրք։ Արդյոք սա ինչ–որ բանի մասին չի՞ խոսում, թե՞...
–Իմ անձնական կարծիքը հետևյալն է. եթե Հայաստանում կա խավ (իսկ այդ խավը կա), որը շահագրգռված է Սերժ Սարգսյանի հաղթանակով, մարդիկ, ովքեր ունեն տնտեսական մոնոպոլիաներ և այլն, բնականաբար, որոշակի տոկոս դա պետք է կազմի։ Բայց ես չեմ կարծում, որ դա 28 տոկոս կարող է կազմել։ Իմ կարծիքով՝ դա կարող է լինել 3, 4 կամ 5 տոկոս։ Այդ թվերն ուղղակի անհասկանալի են, դա մի քիչ մոտ է մառազմին։ Այսինքն՝ 28 տոկոս մարդ չի ցանկանում, որ երկրում փոփոխություններ լինեն... Բացատրությունը գուցե պետք է որոնել Հայաստանում սոցիոլոգիայի ընդունած կանոնների մեջ։
–Դե, եթե Հայաստանում սոցհարցումներին չեն հավատում, դրանք պատվիրված են և այլն, ապա, այնուամենայնիվ, ինչո՞ւ են դրանց արդյունքներն այդքան քննարկվում ու շոշափվում, եթե միևնույն է՝ իրականությունը չեն արտահայտում։
–Նույն տրամաբանությամբ կարելի է հարցնել՝ ինչո՞ւ են Հայաստանում գործում հեռուստաընկերությունները, եթե միևնույն է՝ ոչ ոք չի հավատում դրանց լուրերին։ Ուղղակի շատ երևույթներ վիրտուալ աշխարհում են կատարվում, և ինֆորմացիայի քննարկումը, տարածումը նաև վիրտուալ տեսակետներ է ձևավորում։ Այսինքն՝ այսպես վիրտուալ կամ կիսավիրտուալ իրականությունում ենք գտնվում։
Ստեփան Դանիելյան.
Հարցազրույց քաղաքագետ Ստեփան Դանիելյանի հետ

Զրույցը վարեց Սարգիս Շիրխանյանը