Լրահոս

12.06.2009 17:17


Սեմնեբին քննարկում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման անհրաժեշտությունը

Սեմնեբին քննարկում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման անհրաժեշտությունը

«Պետք է օգտագործել հայ-թուրքական դիվանագիտական հարաբերությունների նորմալացման և ԼՂ հակամատրության կարգավորման գործընթացների միջև առկա երկուստեք դրական ազդեցության հնարավորությունը»։ Ադրբեջանական «1news.az» պարբերականին այս միտքն է հայտնել Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Փիթեր Սեմնեբին։ 

«Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների նորմալացումն ու ԼՂ-ի բանակցություններն առանձին գործընթացներ են, բայց դրանք նույնպես ազդում են միմյանց վրա։ Մենք պետք է փորձենք օգուտ քաղել այս երկու գործընթացների միջև առկա դրական ազդեցությունից»,- ընդգծել է Սեմնեբին։

Նրա խոսքերով՝ Եվրամիությունը որպես գործընկեր ներգրավված է երկու գործընթացներում էլ և հակված է կարծել, որ Հարավային Կովկասում բոլոր սահմանների և բեռնափոխադրումների ճանապարհների բացումը կնպաստեր տարածաշրջանում նոր թափ հաղորդելուն և այդ տարածաշրջանին կօգներ ցուցադրել իր տնտեսական ողջ ներուժը։ Այդ պատճառով է ԵՄ-ն ողջունում Հայաստանի և Թուրքիայի հարաբերություններին աջակցող շվեյցարական կառավարությանը և մադրիդյան սկզբունքների հիման վրա ԼՂ-ի խնդրի խաղաղ կարգավորմանն ուղղված՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերը։   

«Որպես Հարավայի Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ՝ ես Հայաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի կառավարությունների հետ պարբերաբար քննարկում եմ ԼՂ-ի խնդրի կարգավորման և հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման անհրաժեշտությունը»,- ասել է Սեմնեբին։

Ըստ «Ռեգնում»-ի

Այս խորագրի վերջին նյութերը