Լրահոս

19.01.2011 13:06


Ըստ հարցման՝ սոցիալ-տնտեսական իրավիճակը կապվում է նախագահի ու վարչապետի հետ

Ըստ հարցման՝ սոցիալ-տնտեսական իրավիճակը կապվում է նախագահի ու վարչապետի հետ

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի ղեկավար Ահարոն Ադիբեկյանը ներկայացրեց անցած տարվա հոկտեմբերին երկրում ստեղծված սոցիալ-տնտեսական իրավիճակի վերաբերյալ 1650 հոգու շրջանում անցկացված հարցման արդյունքները։ Հարցը վերաբերել է այն բանին, թե երկրում ստեղծված իրավիճակն ում հետ է կապված: Հարցման արդյունքները ցույց են տվել, որ հարցվողները երկրում ստեղծված սոցիալ-տնտեսական իրավիճակը հիմնականում կապում են իշխանության, մասնավորապես՝ նախագահի, վարչապետի հետ: «Հայաստանում իշխանությունը կենտրոնացած է, և ոչ ընդդիմությունը, ոչ էլ գործարարները չեն կարողանում մեծ ազդեցություն ունենալ երկրում ստեղծված իրավիճակի վրա: Հետևաբար խնդիր կա ժողովրդավարության լայնացման, խորացման և իշխանության բերել բոլոր այն ուժերին, որոնք կառուցողական դիրքորոշում ունեն կամ կարող են օգուտ բերել Հայաստանին։ Ստացվում է, որ մեր երկրում հիմնական որոշում կայացնողը նախագահն է, վարչապետը, ԱԺ նախագահ։ Դա մի քիչ ժողովրդավարությանը վայել իրավիճակ չէ»,-ասել է սոցիլոլոգը։

Այս խորագրի վերջին նյութերը