Լրահոս

19.01.2011 12:42


Զինդատախազի զինծառայության մասին

Երեկ  և  այսօր, տրաֆարետային  ուրախ  լուր  է  պտտվում  իշխանամետ  ԶԼՄ-ներում, այն  է' զինդատախազն անցել  է  զինծառայություն, ինչը  պատասխան  է  երկու  օր առաջ  տարածած, հրապարակային  և ակնհայտ  փաստերի  վրա  հիմնված  մեր  այն լուր-ցանկության, որ  զինդատախազի  հրապարակված  կենսագրություններում  խառնաշփոթ է  տիրում  և  հարկավոր  է  ճշտել:Տեղեկացրել  ենք  նաև, որ  մեր  իրականության մեջ  եղել  են  նման  դեպքեր, երբ պետական  պաշտոնյան  ուշացումով  է  հիշել, որ  իր  կենսագրությունում բացակայում է  զինծառայության  մասին  նշումը: Խոսքը  ոչ  միայն  պաշտպանության նախարար  Սերժ Սարգսյանի  մասին  է, այլ'նաև  ԱԽ  Քարտուղար  Արթուր  Բաղդասարյանի, որը  միայն ԱԺ  նախագահի  պաշտոնում  կատարեց  փոփոխություններ  իր  կենսագրությունում, այն էլ  համապատասխան դիտարկումներից /դիտողությունից/  հետո:

Իսկ  մենք  գտնում  ենք, որ պետական  պաշտոնյայի  կենսագրությունը կասկածանքների  տեղիք  չպետք  է  տա, պետք  է  լինի  թափանցիկ  յուրաքանչյուր  ՀՀ քաղաքացու  համար  համաձայն  «Զինապարտության  մասին» օրենքի  30-րդ  հոդվածի պահանջների և, ավելին, լինի  նաև օրինակելի:

Ինչևէ,  այդ  «ճշտումները«  և  մեր  հասցեին  հնչող անհիմն  մեղադրանքները /վիրավորանքները/ խառնաշփոթը  վերածեցին  հիմնավոր  ասկածանքների, որոնց մասին  մենք  լռում  էինք, հաշվի  առնելով  զինդատախազի  կերպարի  նշանակությունը  մեր  այսօրվա  բանակային  կյանքում: Այսպես, առայժմ  չանդրադառնալով  հիշյալ  «հետաքննությունից» հետո  ստացված  կենսագրության    աննախադեպ  մանրամասներին /առանց  պարտադիր  զինծառայության  անցնելու  ՀՀ  Գերագույն  դատարանի  անդամի  տղան  պետական  պաշտոն  է զբաղեցրել, հայեցողական  պաշտոն  զբաղեցնելու  մեկ  տարվա  ընթացքում  ԵՊՀ  ասպիրանտուրա է ընդունվել, ավարտել  և  պաշտպանել  թեկնածուական  ատենախոսություն/, տեղեկացնում  ենք'

1. Պարոն  Գ.Կոստանյանի  կենսագրությունում  զինծառայության  մասին  նշված  չի  եղել  ոչ  միայն  Գլխավոր  դատախազության  կայքէջում,      այլ'վաղուց  /տես http://www.moj.am/am/page.php?81/, այն  էլ  ինչ  պաշտոնում,

2. ոչ  մի  երկրի, այդ  թվում,  դատախազության  կայքէջում  բերված  Ռուսաստանի  և Ուկրաինայի,  դատախազական մարմիններում  կենսագրություններում  նշում  են զինծառայության մասին,      ավելին, վերջիններիս  ղեկավարներից  գրեթե  բոլորն, ի հակասություն  մերոնց,  անցել  են  զինծառայություն: 3. ի տարբերություն  մյուսների, գլխավոր  դատախազի  տեղակալ  Գևորգ  Դանիելյանի կենսագրությունում  մշտապես  նշված  է  եղել  զինծառայության  մասին  տեղեկատվությունը, այն  էլ'  ավելի  քան  հստակ։    Այս  բոլորը  հիմք  են տալիս  ճշտելու  և, հուսով  ենք, փարատելու  կասկածանքները  զինդատախազի  կենսագրության  շուրջ:  Իսկ  իշխանամետ  լրատվությանը  խորհուրդ  ենք  տալիս  աչքաթող  չանել  նաև  մեր  մյուս  լուրի  «ճշտումն»  այն  մասին, թե  ինչու  արդարադատության նախարար Դ.Հարությունյանը  ժամանակին  չի  քննել  պարոն  Գ.Կոստանյանին   պատասխանատվության  ենթարկելու  մասին  գլխավոր  դատախազությունից  ստացված հաղորդումը, որը  հետագայում  հրդեհվել  է  և  անհետացել:   Համոզված  ենք, որ  այս  խնդրի  բարձրաձայնումը  հնարավորություն  կտա պարզելու  նաև, թե  որտեղ  և  ինչպես են  ծառայում  պետական  բարձրաստիճան  պաշտոնյաների  երեխաները, կամ ինչու  են  խուսափում  նշել  իրենց  զինծառայության  մասին:

  «Ընդդեմ  ՀՀԿ  ապօրինությունների»  համահայկական  կոմիտեի  լրատվություն

Այս խորագրի վերջին նյութերը