Լրահոս

12.06.2009 15:41


Գալուստ Սահակյանը կարծում է, որ խորհրդարանը հնարավորություն կունենա քննարկել համաներման հարցը

ԱԺ Հանրապետական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը, անդրադառնալով համաներման մասին խոսակցություններին, ասել է, թե դրական է գնահատոււմ, որ հասարակության մեջ քննարկվում է այդ հարցը։

-Դա, ըստ էության, իրավաբանական փաստաթուղթ է, որին քաղաքական գնահատական տալու է Ազգային ժողովը։ Կարծում եմ, որ առաջիկա քննարկումներից հետո խորհրդարանը հնարավորություն կունենա այս ամսվա վերջին կամ հաջորդ ամսվա սկզբներին քննարկել համաներման հարցը,-ասել է Գ. Սահակյանը։

 

Այս խորագրի վերջին նյութերը