Լրահոս

12.06.2009 15:24


Գերմանացի երաժիշտները խորհրդարանում

Հունիսի 12-ին ՀՀ Ազգային ժողովում «Գերմանիայի շաբաթներ 2009» ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ գերմանացի տենոր Քրիստոֆ Շեբենի և դաշնակահար Ստյուարտ Էմերսոնի համերգային եզրափակիչ ելույթը, որը նախաձեռնել էին Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանությունը և ՀՀ մշակույթի նախարարությունը: Միջազգային ասպարեզում հաջողություն վայելող երաժիշտներն ԱԺ կանաչ սրահում կատարեցին մեծանուն կոմպոզիտորներ Ֆելիքս Մենդելսոն Բարթոլդիի, Յոհաննես Բրամսի, Ֆրանց Շուբերտի և Ռիխարդ Շտրաուսի ստեղծագործություններից:

Համերգին զուգահեռ բացվել էր Հայաստանում ԳԴՀ նախկին դեսպան Հանս-Վուլֆ Բարթելսի՝ Հայաստանին նվիրված լուսանկարների ցուցահանդեսը:

Միջոցառմանը ներկա էին  ԱԺ փոխնախագահ Սամվել Նիկոյանը, մշակույթի փոխնախարար Դավիթ Մուրադյանը, պատգամավորներ, դեսպաններ, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, ԱԺ աշխատակազմի անդամներ:

Այս խորագրի վերջին նյութերը