Լրահոս

12.06.2009 15:14


Արմեն Մարտիրոսյանը կարծում է, որ պետդեպարտամենտը գնահատականը նույնիսկ մեղմել է

-Իմ տեսանկյունից՝ նրանք գնահատականը նույնիսկ մեղմել են, որովհետև մենք իրականության մեջ շատ ավելի լավ ենք տեսնում, թե ինչ է կատարվում։ Բնականաբար, Միացյալ Նահանգները՝ որպես գերտերություն, ունեն իրենց արժեքային համակարգը, որը փորձում են համահունչ դարձնել մնացած երկրների մոտ։ Կարծում եմ, ժողովրդավարության առումով մենք խնդիր չունենք, և այդ գնահատականներն ընկալելի են ինձ համար,- ԱԺ ճեպազրույցների ընթացքում նկատել է «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանը։

Անդրադառնալով «Հազարամյակի մարտահրավերներին»՝ պատգամավորն ասել է.

-Սա մեր իշխանությունների հերթական հանցավոր անգործունեության կամ հանցավոր գործունեության արդյունքում այս ճգնաժամի իրավիճակում մեզ ֆինանսական լրացուցիչ անտոկոս նվիրաբերվող գումարից զրկելն է։ Երբ նրանք իրենց անձնական շահը վեր դասելով՝ ՀՀ քաղաքացուն ոչ միայն բարոյական հարվածներ են հասցնում, այլ նաև՝ ֆինանսական։

 

Այս խորագրի վերջին նյութերը