Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին ընդդիմության շարունակվող բողոքի գործողությունների հետևանքով ստիպված փոխել է իր բնակության վայրը։ Ներկայում Մ. Սահակաշվիլին գտնվում է Թբիլիսիից 400 կմ արևմուտք ընկած աջարական նստավայրում։ Թբիլիսիում Սահակաշվիլիի նստավայրը մինչ այժմ շրջափակված է ընդդիմության կողմից։
Հիշեցնենք, որ վրացական ընդդիմությունն ապրիլի 9-ից բողոքի գործողություններ է անցկացնում՝ պահանջելով նախագահի հրաժարականը։ Վերջերս տեղի էր ունեցել ընդդիմության առաջնորդներից մեկի՝ Լևան Գաչեչիլաձեի հետ նախագահ Սահակաշվիլիի հանդիպումը, որը, սակայն, ընդդիմադիրների խոսքերով, ցանկալի արդյունքներ չի տվել։
Միխայիլ Սահակաշվիլին փոխել է իր բնակության վայրը

Ըստ «Ռեգնում»-ի