Հարցազրույց «Հայազն» միության կենտրոնական վարչության անդամ Արմեն Մկրտչյանի հետ
–ԱյսօրշատերիմոտխորհիասթափությունկաՀայաստանումստեղծվածսոցիալ–տնտեսականևներքաղաքականիրավիճակիհետկապված։Ոմանքչենհավատում, որ հնարավոր է հասնել փոփոխությունների։ Դո՞ւք էլ եք այդ կարծիքին, թե՞ վստահ եք, որ պայքարը կտա իր արդյունքը և պետք չէ ժամանակից շուտ հանձնվել։
–Ես միանշանակ համոզված եմ, որ հայաստանյան բոլոր խնդիրները՝ սոցիալական, մշակութային, տնտեսական և այլն, ունեն իրենց լուծումները, ու կասկած չունեմ, որ ամուր հիմքերով ազգային պետություն ստեղծելու մեր նպատակը ի կատար կածվի: Խնդիրն ուղղակի մեր քաղաքական դաշտի գաղափարական միանմանության ու գաղափարական այլընտրանքի բացակայության մեջ է: Բայց շուտով մենք ինքներս կփորձենք ձևակերպել ազգային բևեռը, ու գաղափարական այլընտրանքի տեղը լրացնելով այլընտրանքային ու կենսական լուծումներ բերել մեր խնդիրներին: Այս ուղով բավական լուրջ աշխատանք ենք տանում:
–2013թ. նախագահական ընտրությունները կարո՞ղ են բեկումնային լինել Հայաստանում փոփոխության հասնելու և ժողովրդավարություն հաստատելու ճանապարհին։ Ի՞նչ է դրա համար անհրաժեշտ, որ պետք է անի յուրաքանչյուր քաղաքացին։
–2013–ի նախագահական ընտրությունները, ցավոք, որակական փոփոխություններ բերել չեն կարող: Խնդիրը կրկին գաղափարական այլընտրանքի բացակայության մեջ է: Նայեք,մրցելու են թեկնածուներ, ովքեր ունեն ամբողջությամբ նույն հայացքները հայաստանյան քաղաքական դաշտի օրակարգային բոլոր հարցերի շուրջ։ Բոլոր մրցակիցներն էլ ինտեգրացիոն գործընթացների կողմնակիցներ են, հատկապես եվրոպական ինտեգրացիայի, բոլոր մրցակիցները Արցախի հարցի լուծման վերաբերյալ ունեն միանման տեսակետներ, որոնք մեղմ ասած հեռու են հայանպաստ լինելուց,ունեն միանման տեսակետները նաև թուրքիայի հետ հարաբերությունների վերաբերյալ և այլն: Այս ընտրությունները կտարբերվեն նախորդներից նրանով, որ տիտղոսակիր ընդդիմության թեկնածու կարող է դառնալ Ռոբերտ Քոչարյանի հովանավորյալ անձը կամ գուցե հենց Ռոբերտ Քոչարյանը:
–Վրաստանի վերջին ընտրությունների օրինակի կրկնության հավանականություն մեր երկրում չե՞ք տեսնում։
–Վրաստանյան ընտրությունների արդյունքում ևս չի լուծվել Վրաստանի պետական համակարգի որևէ խնդիր: Դրանք կոսմետիկ փոփոխություններ են, որոնց կարիքը, կարծում եմ, Հայաստանը չունի էլ: Եթե այլաբանորեն ասելիքս ձևակերպեմ, որքան էլ երկու խնձորների տեղերը տեղափոխենք, միևնույն է նարինջ չենք ստանալու:
–Երկիրն իրոք երկիր դարձնելու համար հայաստանյան երիտասարդության դերակատարությունը ո՞րն է։
–Կարծում եմ, որ հենց երիտասարդությունը պիտի դառնա երկրում սկսվելիք փոփոխությունների գլխավոր դերակատարը: Մեր ավագ սերունդն, ըստ ինձ, արել է իրենից հասանելիքը: Լավ է, թե վատ, համենայն դեպս արել է: Մեր ավագ սերնդի շնորհիվ այսօր ունենք Անկախ պետություն, ունենք ազատագրված Արցախ ու որոշ այլ ձեռքբերումներ: Իհարկե, ապագա պայքարում մեզ ավագ սերունդը պիտի նեցուկ լինի, իր ունեցած փորձառությունն ու գիտելիքները փորձի փոխանցել մեր սերնդին, բայց հիմնական գործող շրջանակը միանշանակ երիտասարդությունը պիտի լինի: Իզուր չէ, որ Հայաստանում երիտասարդության դեգրադացիան մեծ տեմպերով ամեն հնարավոր կողմից իրականացվում է. ուսանողական խորհուրդների միջոցով, կուսակցական յուղալի աթոռների միջոցով և այլն և այլն...Համակարգը լավ է գիտակցում երիտասարդության դերն ու նշանակությունը նաև իր դեմ, ու հենց այս պատճառով էլ ձգտում է գլխատել, իր թևի տակ վերցնել երիտասարդության շարժող ու ոտքի հանող մասսաների: Ես անձամբ էդպիսի հարյուրավոր դեպքեր գիտեմ, երբ բավական ակտիվ,հայրենասեր, նախաձեռնող երիտասարդները համակարգի կողմից մեղմ ասած փչացվել են, ու այդ երիտասարդները չեն էլ հասցրել ըմբռնել, թե ինչ տեղի ունեցավ:
–Արդյոքճի՞շտէայնդիրքորոշումը, որմենքայստեղոչինչչենքկարողփոխել, մերփոխարենպետքէդրսիուժերըորոշենՀայաստանիճակատագիրըևինչէլմերերկրիբնակիչներըանեն, Ռուսաստանը կամ ԱՄՆ–ն ոնց որոշեն, այդպես էլ կլինի։
–Միանշանակ ճիշտ չէ, քանի որ եթե ԱՄՆ–ը, Ռուսաստանը և այլ գերտերություններ անեին Հայաստանի հետ այն, ինչ ուզում են, ու ոչինչ էլ մեզանից կախված չլիներ, տարեկան միլիոնավոր դոլլարներ չէին ծախսի Հայաստանում իրենց ծառաներ պատրաստելու, իրենց ինտեգրացիաները տարածելու համար: Այս պատմությունը նմանվում է մասոնների մասին հեքիաթներին-գոյություն ունի ինչ–որ կառույց, սակայն մարդիկ լեգենդներ են հորինել ու այդ կառույցը սարքել աշխարհի տիրակալ: Համոզված եմ, որ Հայաստանի, Հայ ազգի ճակատագիրը միմիայն կախված է Հայ ազգից:
Արմեն Մկրտչյան
Հարցազրույց «Հայազն» միության կենտրոնական վարչության անդամ Արմեն Մկրտչյանի հետ
–Այսօր շատերի մոտ խոր հիասթափություն կա Հայաստանում ստեղծված սոցիալ–տնտեսական և ներքաղաքական իրավիճակի հետ կապված։ Ոմանք չեն հավատում, որ հնարավոր է հասնել փոփոխությունների։ Դո՞ւք էլ եք այդ կարծիքին, թե՞ վստահ եք, որ պայքարը կտա իր արդյունքը և պետք չէ ժամանակից շուտ հանձնվել։
–Ես միանշանակ համոզված եմ, որ հայաստանյան բոլոր խնդիրները՝ սոցիալական, մշակութային, տնտեսական և այլն, ունեն իրենց լուծումները, ու կասկած չունեմ, որ ամուր հիմքերով ազգային պետություն ստեղծելու մեր նպատակը ի կատար կածվի: Խնդիրն ուղղակի մեր քաղաքական դաշտի գաղափարական միանմանության ու գաղափարական այլընտրանքի բացակայության մեջ է: Բայց շուտով մենք ինքներս կփորձենք ձևակերպել ազգային բևեռը, ու գաղափարական այլընտրանքի տեղը լրացնելով այլընտրանքային ու կենսական լուծումներ բերել մեր խնդիրներին: Այս ուղով բավական լուրջ աշխատանք ենք տանում:
–2013թ. նախագահական ընտրությունները կարո՞ղ են բեկումնային լինել Հայաստանում փոփոխության հասնելու և ժողովրդավարություն հաստատելու ճանապարհին։ Ի՞նչ է դրա համար անհրաժեշտ, որ պետք է անի յուրաքանչյուր քաղաքացին։
–2013–ի նախագահական ընտրությունները, ցավոք, որակական փոփոխություններ բերել չեն կարող: Խնդիրը կրկին գաղափարական այլընտրանքի բացակայության մեջ է: Նայեք,մրցելու են թեկնածուներ, ովքեր ունեն ամբողջությամբ նույն հայացքները հայաստանյան քաղաքական դաշտի օրակարգային բոլոր հարցերի շուրջ։ Բոլոր մրցակիցներն էլ ինտեգրացիոն գործընթացների կողմնակիցներ են, հատկապես եվրոպական ինտեգրացիայի, բոլոր մրցակիցները Արցախի հարցի լուծման վերաբերյալ ունեն միանման տեսակետներ, որոնք մեղմ ասած հեռու են հայանպաստ լինելուց,ունեն միանման տեսակետները նաև թուրքիայի հետ հարաբերությունների վերաբերյալ և այլն: Այս ընտրությունները կտարբերվեն նախորդներից նրանով, որ տիտղոսակիր ընդդիմության թեկնածու կարող է դառնալ Ռոբերտ Քոչարյանի հովանավորյալ անձը կամ գուցե հենց Ռոբերտ Քոչարյանը:
–Վրաստանի վերջին ընտրությունների օրինակի կրկնության հավանականություն մեր երկրում չե՞ք տեսնում։
–Վրաստանյան ընտրությունների արդյունքում ևս չի լուծվել Վրաստանի պետական համակարգի որևէ խնդիր: Դրանք կոսմետիկ փոփոխություններ են, որոնց կարիքը, կարծում եմ, Հայաստանը չունի էլ: Եթե այլաբանորեն ասելիքս ձևակերպեմ, որքան էլ երկու խնձորների տեղերը տեղափոխենք, միևնույն է նարինջ չենք ստանալու:
–Երկիրն իրոք երկիր դարձնելու համար հայաստանյան երիտասարդության դերակատարությունը ո՞րն է։
–Կարծում եմ, որ հենց երիտասարդությունը պիտի դառնա երկրում սկսվելիք փոփոխությունների գլխավոր դերակատարը: Մեր ավագ սերունդն, ըստ ինձ, արել է իրենից հասանելիքը: Լավ է, թե վատ, համենայն դեպս արել է: Մեր ավագ սերնդի շնորհիվ այսօր ունենք Անկախ պետություն, ունենք ազատագրված Արցախ ու որոշ այլ ձեռքբերումներ: Իհարկե, ապագա պայքարում մեզ ավագ սերունդը պիտի նեցուկ լինի, իր ունեցած փորձառությունն ու գիտելիքները փորձի փոխանցել մեր սերնդին, բայց հիմնական գործող շրջանակը միանշանակ երիտասարդությունը պիտի լինի: Իզուր չէ, որ Հայաստանում երիտասարդության դեգրադացիան մեծ տեմպերով ամեն հնարավոր կողմից իրականացվում է. ուսանողական խորհուրդների միջոցով, կուսակցական յուղալի աթոռների միջոցով և այլն և այլն...Համակարգը լավ է գիտակցում երիտասարդության դերն ու նշանակությունը նաև իր դեմ, ու հենց այս պատճառով էլ ձգտում է գլխատել, իր թևի տակ վերցնել երիտասարդության շարժող ու ոտքի հանող մասսաների: Ես անձամբ էդպիսի հարյուրավոր դեպքեր գիտեմ, երբ բավական ակտիվ,հայրենասեր, նախաձեռնող երիտասարդները համակարգի կողմից մեղմ ասած փչացվել են, ու այդ երիտասարդները չեն էլ հասցրել ըմբռնել, թե ինչ տեղի ունեցավ:
–Արդյոք ճի՞շտ է այն դիրքորոշումը, որ մենք այստեղ ոչինչ չենք կարող փոխել, մեր փոխարեն պետք է դրսի ուժերը որոշեն Հայաստանի ճակատագիրը և ինչ էլ մեր երկրի բնակիչները անեն, Ռուսաստանը կամ ԱՄՆ–ն ոնց որոշեն, այդպես էլ կլինի։
–Միանշանակ ճիշտ չէ, քանի որ եթե ԱՄՆ–ը, Ռուսաստանը և այլ գերտերություններ անեին Հայաստանի հետ այն, ինչ ուզում են, ու ոչինչ էլ մեզանից կախված չլիներ, տարեկան միլիոնավոր դոլլարներ չէին ծախսի Հայաստանում իրենց ծառաներ պատրաստելու, իրենց ինտեգրացիաները տարածելու համար: Այս պատմությունը նմանվում է մասոնների մասին հեքիաթներին-գոյություն ունի ինչ–որ կառույց, սակայն մարդիկ լեգենդներ են հորինել ու այդ կառույցը սարքել աշխարհի տիրակալ: Համոզված եմ, որ Հայաստանի, Հայ ազգի ճակատագիրը միմիայն կախված է Հայ ազգից:
Հարցազրույցը վարեց Արեգնազ Մանուկյանը