Թունիսի իշխանությունները հաշվարկել են, որ անկարգություններից երկիրը 1,6 մլրդ եվրոյի վնաս է կրել
Թունիսում տիրող տևական անկարգությունները երկրին 1,6 մլրդ եվրոյի (2,2 մլրդ դոլարի) վնաս են հասցրել։ «AFP» գործակալության փոխանցմամբ՝ նման հայտարարություն է արել Թունիսի ներքին գործերի նախարար Ահմեդ Ֆրիան։
Ինչպես հաշվարկել է գործակալությունը, նախարարի նշած գումարի չափը համարժեք է երկրի ՀՆԱ-ի 4%-ին։
Նախարարն ընդգծել է, որ նշված գումարի երկու երրորդը բաժին է հասնում բողոքի գործողությունների հետևանքով ձեռնարկությունների աշխատանքների խոչընդոտման հետևանքով ստցավծ վնասներին։
Դեկտեմբերի վերջին և հունվարի սկզբին Թունիսի տնտեսությունը գործնականում դարարել է գործել երկրում տիրող շարունակական անկարգությունների և բողոքի գործողությունների հետևանքով։
Մասնավորապես շատ լուրջ տուժել է զբոսաշրջությունը, որը երկրի ՀՆԱ-ի շուրջ 6,5%-ն է կազմում։
Տնտեսության այդ ոլորտը ապահովում է շուրջ 350 հազ. մարդու զբաղվածությունը։