Լրահոս

12.06.2009 11:39


Գալուստ Սահակյան. «Ամերիկացիները միշտ էլ այդպես են անում»

«7 օր»–ի խնդրանքով ԱՄՆ պետդեպարտամենտի վերջին հայտարարությունը մեկնաբանելով՝ ԱԺ ՀՀԿ խմբակցության նախագահ Գալուստ Սահակյանն ասել է.

«Ի տարբերությաուն եվրոպացիների կամ դիտորդական առաքելություն ունեցող այլ խմբերի, որոնք անմիջապես գնահատեցին ընտրությունները, որպես համայնքային ընտրություններ, ամերիկացիները ոչ թե արձագանքում են ընտրություններին, այլ օրեր շարունակ իբր թե վերլուծում են և համընկեցնում են Հայաստան–ԱՄՆ միջպետական փոխհարաբերությունների հետ։ Ոչ թե կոնկրետ ընտրություններն են վերլուծում, այլ քաղաքական գնահատական են տալիս միջպետական մակարդակով»։

Հիշեցնենք, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների Պետական դեպարտամենտը հրապարակել է «Ազատության և ժողովրդավարության զարգացման» տարեկան զեկույցը, համաձայն որի՝ 2008 թվականի նախագահական ընտրությունների բազմաթիվ բացթողումները Հայաստանում հանգեցրել են քաղաքական ճգնաժամի։

Այս խորագրի վերջին նյութերը