Լրահոս

11.06.2009 18:23


Ռուբեն Թորոսյանի առաջարկությունը ՀՀ նախագահին

     Այսօր, ՀՀ  Նախագահի  նստավայր՝  պարոն  Ս.Սարգսյանին, առաջարկություն  ենք  ներկայացրել  ՀՀ  Նախագահին կից  Հանրային խորհրդի  նախագահ  Վ.Մանուկյանի  կողմից կատարած  ապօրինությունների հետևանքների   վերացման  մասին:

     Խնդրի  էությունը  -  Ս.թ.  մարտի  20-ին  և  հունիսի  3-ին  ՀՀ  Նախագահին  կից  Հանրային խորհրդի  համակարգող, իսկ  հետագայում' նախագահ,  պարոն  Վ.ՄԱՆՈՒԿՅԱՆԻՆ, մեր կազմակերպության  նախագահ   Ռ.Թորոսյանը  առաջարկություններ  է   ներկայացրել  Երևանի  ավագանու  ընտրություններում կատարված  զանգվածային  խախտումների մասին  համապատասխան  զեկույցները  Հանրային  խորհրդում  քննարկելու մասին:

   Սակայն, կոպտորեն  խախտելով  ՀՀ  օրենսդրության  պահանջները, Խորհրդի  նախագահն  առ  այսօր   որևէ  ձևով  չի   տեղեկացրել /արձագանքել/  անգամ  հիշյալ առաջարկությունների  մասին    ներկայացրած  գրությունների   ճակատագրերի  մասին:

   Հուսով   ենք, որ  պարոն  Սարգսյանը  պատասխանատվության  կենթարկի  նաև  իր ենթակային՝  անթաքույց  այս  խախտումների համար:

«Գերագույն խորհուրդ-           

    պատգամավորական  ակումբ » ՀԿ

Այս խորագրի վերջին նյութերը