Լրահոս

11.06.2009 18:03


Համլետ Հարությունյանին ապշեցնում է ընդդիմության մարտավարությունը

Համլետ Հարությունյանին ապշեցնում է ընդդիմության մարտավարությունը

-Ցանկացած տեղ, երբ ընդդիմություն է լինում, միշտ նպաստում է, որ զգոն լինես։ Ես ափսոսում եմ, որ ընդդիմությունն այդ մարտավարությունն է ընտրել և ավագանիում ներկայացված չէ։ Ընդդիմության ներկայության դեպքում աշխատանքներն ավելի էֆեկտիվ կլինեն, որովհետև նա ի վերջո արտահայտում է իրեն ձայն տված բազմահազար մարդկանց շահերը քաղաքապետարանում։ Ինձ համար ապշեցուցիչ մարտավարություն է, երբ ընդդիմությունը մանդատներից հրաժարվեց,- Երևանի ավագանու մանդատները վայր դնելու և ավագանիում ներկայացված չլինելու կապակցությամբ ասել է ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Համլետ Հարությունյանը։

Նրա կարծիքով՝ եթե քաղաքապետարանի ավագանին պաշտոնապես ներկայացնում է ժողովրդի կարծիքը, ապա ընդդիմությունը պետք է հարցներ այդ բազմահազար մարդկանց կարծիքը և նոր մանդատները վայր դներ։

-Չպետք է առաջնորդվես քո անձնական ամբիցիաներով, պետք է պատվեր կատարես։ Լևոն Տեր-Պետրոսյանը «գործիք» տերմինն էր օգտագործում։ Կարծեմ, գործիքն ինքնուրույն չի որոշում, գործիքն օգտագործում է այն զանգվածը, որը նրան գործիք է դարձնում,- ասել է Համլետ Հարությունյանը։

 

Այս խորագրի վերջին նյութերը