Արմեն Հարությունյանը հրաժարական կտա Համարբերգի այցի ավարտին
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը Եվրոպայի Խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համարբերգի Հայաստան կատարած այցի ավարտից հետո պաշտոնապես կհայտարարի իր հրաժարականի մասին։
«ՀԺ» թղթակցի հետ զրույցում Արմեն Հարությունյանը հաստատել է առաջիկայում հրաժարական ներկայացնելու մտադրության մասին լուրը, սակայն հստակ օր չի նշել։ Նա նաև հաստատել է, որ ինքն արդեն ստորագրել է Կենտրոնական Ասիայում ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնակատարի ներկայացուցիչ նշանակվելու մասին համաձայնագիրը։

7or.am