Տնտեսական

24.10.2012 13:10


Արծվիկ Մինասյան. «Կառավարությունը խեղդում է պահանջարկը, քան խթանում այն»

Արծվիկ Մինասյան. «Կառավարությունը խեղդում է պահանջարկը, քան խթանում այն»

Այսօր նվազագույն աշխատավարձը 2500 դրամով բարձրացնելու ՀՀ կառավարության օրինագծի վերաբերյալ քննարկումների ժամանակ ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը հայտարարել է, որ կառավարության տնտեսական քաղաքականությունը հիմնված չէ ո՛չ միջազգային փորձի, ո՛չ էլ ողջամտության վրա:
«Ճգնաժամերը հաղթահարելու համար անհրաժեշտ է խթանել պահանջարկը, այդ թվում՝ աշխատավարձերը բարձրացնելու միջոցով: Մինչդեռ մեր կառավարությունն ավելի շուտ խեղդում է պահանջարկը, քան խթանում այն: Եթե համարժեք վարձատրություն չեք տալիս, աշխատողը չի ստեղծում այն արժեքը, որ անհրաժեշտ է գործատուին և պետությանը»,–ասել է պատգամավորը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը