Այսօր առավոտյան Գյումրիի քաղաքային ոստիկանությունը քաղաքապետարանի ցուցումով քաղաքի կենտրոնական շուկային հարակից «Լաչինի միջանցք» կոչվող տարածքից փորձել է տեղահանել առևտրականներին: Սակայն տեղի տալով առևտրականների դժգոհություններին՝ տեղահանումը հետաձգել են մինչև երկուշաբթի:
Նպատակը քաղաքը փողոցային առևտրից մաքրելն ու առևտուրը շուկաներ տեղափոխելն է: Սակայն առևտրականները դժգոհում են, որ նախ շուկաներում առևտուր չկա, բացի այդ՝ վարձավճարները շուկայում շատ բարձր են:
«Եթե մենք հարկերը նորմալ վճարում ենք, տեղի գումարը տալիս ենք, փողոցն էլ փակ փողոց է, ոչ ոքի չենք խանգարում, ինչի՞ համար են մեզ տեղափոխում շուկա»,-նշել է տեղի առևտրականներից Սիրանույշ Վարդանյանը:
Այն հարցին, թե առևտարականների կարծիքով՝ ո՞րն է առևտուրը շուկաներ տեղափոխելու իրական պատճառը, բանջարեղենի առևտրով զբաղվող Հրաչյա Ոսկանյանը բացատրել է. «Հարուստների ու քյասիբների պայքար է. մի քանի հոգի շուկա են կառուցել, հիմա ուզում են ավելի հարստանալ մեր հաշվին, դրա համար էլ շուկա են տանում: Մենք էլ, ուզած-չուզած, գնալու ենք։Եթե բողոքենք, կտան կսատկացնեն»:
Գյումրեցի առևտրական. «Եթե բողոքենք, կտան կսատկացնեն»
Այսօր առավոտյան Գյումրիի քաղաքային ոստիկանությունը քաղաքապետարանի ցուցումով քաղաքի կենտրոնական շուկային հարակից «Լաչինի միջանցք» կոչվող տարածքից փորձել է տեղահանել առևտրականներին: Սակայն տեղի տալով առևտրականների դժգոհություններին՝ տեղահանումը հետաձգել են մինչև երկուշաբթի:
Նպատակը քաղաքը փողոցային առևտրից մաքրելն ու առևտուրը շուկաներ տեղափոխելն է: Սակայն առևտրականները դժգոհում են, որ նախ շուկաներում առևտուր չկա, բացի այդ՝ վարձավճարները շուկայում շատ բարձր են:
«Եթե մենք հարկերը նորմալ վճարում ենք, տեղի գումարը տալիս ենք, փողոցն էլ փակ փողոց է, ոչ ոքի չենք խանգարում, ինչի՞ համար են մեզ տեղափոխում շուկա»,-նշել է տեղի առևտրականներից Սիրանույշ Վարդանյանը:
Այն հարցին, թե առևտարականների կարծիքով՝ ո՞րն է առևտուրը շուկաներ տեղափոխելու իրական պատճառը, բանջարեղենի առևտրով զբաղվող Հրաչյա Ոսկանյանը բացատրել է. «Հարուստների ու քյասիբների պայքար է. մի քանի հոգի շուկա են կառուցել, հիմա ուզում են ավելի հարստանալ մեր հաշվին, դրա համար էլ շուկա են տանում: Մենք էլ, ուզած-չուզած, գնալու ենք։ Եթե բողոքենք, կտան կսատկացնեն»:
Դերենիկ Մալխասյան
Գյումրի