Անդրանիկ Քոչարյան. «Ես վստահ չեմ` ինչ նյութեր են փոխանցվել պարոն Նիկոյանին»
Մարտի 1-ի գործով Փաստահավաք խմբի ընդդիմադիր ներկայացուցիչ Անդրանիկ Քոչարյանը դժոգհ է այն բանից, որ առանց խմբի բոլոր անդամների իրազեկման՝ խմբի ղեկավար Վահե Ստեփանյանը նյութերը փոխանցել է մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Սամվել Նկոյանին։
- Պարզվում է՝ կարգադրությունից հետո «մթության քողի տակ» հայտնվում է Վահե Ստեփանյանն ու որոշում փաստահավաք խմբի չհրկիզվող պահարանի պարունակությունը հանձնել Նիկոյանին։ Ինձ համար փաստաթղթերի ամբողջականության հարցը մնում է հարց։ Ես վստահ չեմ՝ ինչ նյութեր են փոխանցվել պարոն Նիկոյանին,-ասել է նա։
Սեդա Սաֆարյանն էլ նշել է, որ Սամվել Նիկոյանն անպայման պետք է հրապարակի այդ նյութերը։
-Մենք ուշի-ուշով հետևելու ենք Ազգային ժողովի հանձնաժողովի փաստաթղթին, որի մեջ պետք է ներգրավված լինեն Փաստահավաք խմբի հավաքած փաստաթղթերը։ Եվ եթե հանկարծ տեսնենք՝ որևէ փաստաթուղթ այնտեղ ներգրավված չէ , ես կարծում եմ, մենք դա կհնչեցնենք,-իր և Սեդա Սաֆարյանի անունից հայտարարել է Անդրանիկ Քոչարյանը։