Լրահոս

11.06.2009 16:01


Վիկտոր Դալլաքյան. «Գործարար պատգամավորները չպետք է ներկայացված լինեն խորհրդարանում»

Վիկտոր Դալլաքյան. «Գործարար պատգամավորները չպետք է ներկայացված լինեն խորհրդարանում»

ԱԺ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը, պատասխանելով «7օր»-ի հարցին, թե իրեն գոհացնո՞ւմ են հարկային փաթեթում տեղ գտած փոփոխությունները, ասել է.

-Բնականաբար՝ ոչ: Այդ մասին ես ելույթ ունեցա ԱԺ-ում։ Խնդիրն ավելի ֆունդամենտալ է։ Այն է, որ գործարար աշխարհի այն շահերը, որոնք արտահայտվում են ԱԺ-ում, պետք է արտահայտվեն միջնորդավորված ձևով։ Այսինքն՝ նրանք չպետք է ներկայացված լինեն խորհրդարանում, քանի որ Սահմանադրությունն արգելում է, որ գործարարները զբաղվեն նաև պատգամավորական գործունեությամբ։  Խնդրի արմատն այն է, որ խորհրդարանի ձևավորման գործընթացը խաթարված է, դրա համար էլ նման երևույթներ գոյություն ունեն։ Բայց եթե լինի քաղաքական որոշում, ապա նրանք լուրջ խնդիրներ կունենան։ Հետևաբար, ինչպես ամբողջ աշխարհում, շահերը պետք  է արտահայտվեն քաղաքական գործիչների միջոցով։

 

Այս խորագրի վերջին նյութերը