Լրահոս

22.11.2010 15:50


Արամ Սաֆարյանը դրական է գնահատել Լիսաբոն չմեկնելու Սերժ Սարգսյանի որոշումը

ԲՀԿ խմբակցության անդամ Արամ Սաֆարյանը «7օր»-ի հետ զրույցում, դրական է գնահատել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ՆԱՏՕ-ի գագաթաժողովին մասնակցելուց հրաժարվելու հանգամանքը։

«Այն պարզաբանումը, որը տրվել է ՀՀ նախագահի ժողովին չմասնակցելու առթիվ արտահայտում է Հայաստանի հիմնական քաղաքական ուժերի մոտեցումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խնդրի կապակցությամբ»,-ասել է Ա. Սաֆարյանը։

Նա նշել է, որ բոլոր հակամարտությունները մեկ փաստաթղթի մեջ ներկայացնելու փորձը շատ անհաջող էր։ Իսկ այն հարցին, թե ինչու հենց այս անգամ այսպիսի որոշում կայացվեց, քանի որ նման դեպքեր էլի են եղել, Արամ Սաֆարյանը պատասխանեց, որ նման դեպքերի մասին ինքը տեղեկություն չունի, հավելելով, որ ժամանակն է վերջ դնել Հայաստանից միակողմանի զիջումներ կորզելու առանձին փորձերին։

Այս խորագրի վերջին նյութերը