ԱԺ պատգամավորի կարծիքով՝ որոշ անհատներ իրենց հավատարմությունը չափազանց ընդգծելու համար օրենք են խախտել
ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Համլետ Հարությունյանը մայիսի 31-ի ընտրություններն ընդհանուր առմամբ դրական է գնահատել, նշելով սակայն.
-Շատ դեպքերում ընտրական գործընթացների ժամանակ առանձին անհատներ կամ խմբեր իրենց հավատարմությունը չափազանց ընդգծելու համար խախտում են օրենքը, և դա կապ չունի ո՛չ կուսակցության, ո՛չ թեկնածուների հետ։ Պետք չե Հռոմի պապից ավելի կաթոլիկ երևալու համար այդպիսի ընտրակեղծիքների գնալ։ Դա անհարիր է ոչ միայն մեր կուսակցությանը, քաղաքին, այլ նաև մեր ժողովրդին։ Այնպես ստացվեց, որ ամեն տեղ գործընթացները նորմալ ընթացան, բացի Մալաթիա-Սեբաստիայից, ինչը մեծ ստվեր գցեց ամբողջ ընտրական գործընթացի վրա։
Լրագրողներից մեկի ակնարկին, թե կեղծարարության մեջ հիմնական մեղադրվողներից մեկը Սամվել Ալեքսանյանն էր, Համլետ Հարությունյանը պատասխանել է.
-Ես այդ մասին որևէ բան ասել չեմ կարող։ Եթե իրավապահ մարմինների կողմից հետաքննություն է գնում, ապա դրա պատասխանը կտա դատարանը։