Լրահոս

11.06.2009 15:10


Հ. Բիշարյանը հերքել է ՕԵԿ–ի լուծարման մասին լուրերը

Հ. Բիշարյանը հերքել է ՕԵԿ–ի լուծարման մասին լուրերը

ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանն հերքել է ՕԵԿ-ի լուծարման մասին մամուլում տպագրված հոդվածները։ Ավելին, Հ. Բիշարյանի խոսքերով՝ «Օրինաց երկիր» կուսակցության շարքերը մարտունակ են, ու թեև Երևանի ավագանու ընտրություններում ձայների 5%-ն են ստացել, սակայն «դա խորհրդարանական տոկոս է»։

-Հետևություն կանենք այն բացթողումներից, որոնք ունեցել ենք և որի արդյունքում չհաղթահարեցինք 7%-ը։ Մենք բավական ժամանակ ունենք մինչև հաջորդ ընտրությունները, և ես վստահ եմ, որ «Օրինաց երկիր» կուսակցության շարքերն ավելի մարտունակ կդառնան, և մենք փորձ կկատարենք հաջորդ ընտրություններին շատ բարձր ցուցանիշներով  հաջողություններ ունենալ,- ասել է Հեղինե Բիշարյանը։

 

Այս խորագրի վերջին նյութերը