Լրահոս

11.06.2009 14:13


Տեղի է ունեցել Երևանի նորընտիր քաղաքապետի երդման արարողությունը

Տեղի է ունեցել Երևանի նորընտիր քաղաքապետի երդման արարողությունը

Միջոցառմանը ներկա էին Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, Ամենայն Հայոց Կաթողիկող Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ն, ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, կառավարության այլ անդամներ, ԱԺ պատգամավորներ, Երևանու ավագանու անդամներ, ինչպես նաև ընտրություններին մասնակցած քաղաքական ուժերի առաջնորդներ: Ներկա են եղել նաև նախկին քաղաքապետեր:

Երդման խոսքով հանդես է եկել Երևանի առաջին ընտրված քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը.

«Ստանձնելով Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևանի քաղաքապետի պաշտոնը՝ երդվում եմ.
Երևանի քաղաքապետի լիազորություններն իրականացնելու ընթացքում պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը, օրենքները, Երևանի ավագանու որոշումները, ազնվորեն և բարեխղճորեն կատարել Երևանի քաղաքապետի լիազորությունները, ծառայել Երևանի բարգավաճմանը, գործել ի բարօրություն նրա բնակիչների:

Պարտավորվում եմ հոգ տանել մեր հնագույն մայրաքաղաքի փառքի պահպանման և բազմապատկման համար, պաշտպանել համայնքի իրավունքները, օրինական շահերը և սեփականությունը, ուժերիս անմնացորդ նվիրումով սատարել ժողովրդի հավատին, նպաստել նրա նյութական և հոգևոր վերելքին:

Աջակից լինել ամեն մի ազնիվ նախաձեռնության, որ միտված կլինի իմ համաքաղաքացիների նվիրական գաղափարների իրականացմանը»:

Այս խորագրի վերջին նյութերը