Լրահոս

11.06.2009 10:52


Սամվել Նիկոյան. «Փաստահավաք խմբի անդամները պետք է իրենց առաջադրող քաղաքական ուժերին տուրք չտային»

Մի քանի օր առաջ ՀՀ նախագահի կարգադրությամբ չեղյալ էին համարվել փաստահավաք խմբի աշխատանքները։ ԱԺ մարտիմեկյան դեպքերն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանը «7օր»-ի հետ զրույցում ասել է, որ նախկին փաստահավաք խմբի նախկին ղեկավարից արդեն իսկ ստացել է իրենց ձեռքի տակ եղած բոլոր նյութերը, որոնք, ըստ Նիկոյանի, ծավալուն են։

Հարցին, թե որքանո՞վ էր արդարացված ՀՀ նախագահի կողմից փաստահավաք խմբի լուծարումը, Ս. Նիկոյանը պատասխանել է.

-Ես չեմ կարող արդարացված կամ ոչ արդարացված համարել նախագահի կարգադրությունները, պարզապես կարող եմ իմ ցանկություններն արտահայտել։ Ի սկզբանե ես ասել եմ, թե շատ ճիշտ էր, որ ստեղծվեց փաստահավաք խումբ։ Կուզենայի, որ նրանք կարողանային համատեղ աշխատանքի կանոնները պահպանել, և մինչև վերջ աշխատեինք, որովհետև իրենց տված նյութը հանձնաժողովի համար շատ օգտակար կլիներ։

Նիկոյանն ասել է նաև, թե փաստահավաք խմբի անդամները չպետք է տուրք տային իրենց առաջադրող քաղաքական ուժերին՝ իրենց աշխատանքը քաղաքական նպատակներով օգտագործելու համար։

Այս խորագրի վերջին նյութերը