Լրահոս

19.01.2011 10:39


Իրանում Սբ. Վալենտինի օրն արգելել են

Իրանի կառավարությունը Սուրբ Վալենտինի օրն օրենքից դուրս է հայտարարել։ Այդ մասին հաղորդում են տեղական ԶԼՄ-ները։

Իշխանությունները համարել են, որ այդ տոնն արևմտյան ապրելակերպ է քարոզում։ Իբրև թե բոլոր սիրահարները տոնի նշելը քաղաքացիների հոգիները պղտորում է, մասնավորապես երիտասարդներինը՝ քայքայելով հասարակության ավանդական հիմքերը։ Սբ. Վալենտինի օրվան նվիրված բոլոր ապրանքները հայտնվել են օրենքից դուրս։ Դրանք առգրավվելու են, իսկ վաճառողները ստիպված կլինեն կանգնել դատարանի առջև։

Այս խորագրի վերջին նյութերը