Լրահոս

10.06.2009 18:33


ԱՄՆ պետքարտուղարի օգնական. «Հայաստանի ընդդիմությունը չպետք է հրաժարվեր Երևանի ավագանու տեղերից»

ԱՄՆ պետքարտուղարի օգնական. «Հայաստանի ընդդիմությունը չպետք է հրաժարվեր Երևանի ավագանու տեղերից»

«Երևանի ավագանու տընտրություններում եղել են խախտումներ, որոնք չեն տեղավորվում ժողովրդավարության ցանկալի շրջանակների մեջ»,-այդ մասին հայտնել է հունիսի 9-ին Երևանում գտվող ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ֆիլիպ Գորդոնը։ Դիվանագետը դրական է գնահատել Հայաստանում մայրաքաղաքի ավագանու ընտրությունների փաստը՝ ընդգծելով, թե որքան էլ որ ընտրությունները իդեալական չլինեին, ընդդիմությունը չպետք է հրաժարվեր քաղաքապետարանի մանդատներից։ Գորդոնը նաև նշել է, որ տեղյակ է քվեարկության ընթացքում եղած խախտումների և խնդիրների մասին։ Չնայած նրան, որ Երևանի ավագանու ընտրությունների վերաբերյալ ամերիկյան կողմը առայժմ պաշտոնական հայտարարությամբ հանդես չի եկել՝ Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը նշել է, որ ընտրությունների օրը դեսպանատան դիտորդական խումբը հետևել է քվեարկության ընթացքին։ Դեսպանի խոսքերով՝  արձանագրվել են կոպիտ խախտումների դեպքեր, որոնք տեղ են գտել իրնչպես քվեարկության, այնպես էլ ձայների հաշվման ընթացքում։

Ըստ REGNUM-ի։

 

Այս խորագրի վերջին նյութերը