Լրահոս

10.06.2009 16:16


Սեյրան Օհանյանն ընդունել է ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի փորձագիտական խմբի անդամներին

Սեյրան Օհանյանն ընդունել է ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի փորձագիտական խմբի անդամներին

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է ՀՀ պաշտպանության ռազմավարական վերանայման ուղղությամբ Հայաստանին խորհրդատվական օժանդակություն ցուցաբերող ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի փորձագետներից կազմված միջազգային փորձագիտական խմբի անդամներին:
Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության ռազմավարական վերանայման 1-ին և 2-րդ փուլերի ընթացքում իրականացված աշխատանքները և նախանշվել են առաջիկա անելիքները:

ՀՀ պաշտպանության նախարարը կարևորել է պաշտպանության ռազմավարական վերանայման գործընթացը և շնորհակալություն հայտնել փորձագետներին՝ տրամադրվող մեթոդաբանական օժանդակության համար:

 

Այս խորագրի վերջին նյութերը