Լրահոս

10.06.2009 15:36


Գագիկ Աբրահամյան. «Ոսկերչությունը և ադամանդագործությունը 99%–ով արտահանման վրա է»

ԱԺ պատգամավոր, Հայաստանի ադամանդագործների միության նախագահ Գագիկ Աբրահամյանը «7օր»-ի հետ զրույցում ասել էր, թե «կողմ» կքվեարկի հարկային փաթեթի փոփոխություններին, քանի որ իր բոլոր առաջարկություններն ընդգրկվել են այնտեղ։

«Ձեր կարծիքը պայմանավորված չէ՞ արդյոք այն հանգամանքով, որ ոսկերչության ու ակնագործության ոլորտներում հարկայինի ներկայացուցիչը ներկա չի գտնվելու» հարցին Գագիկ Աբրահամյանը պատասխանել է.

-Սկզբնական շրջանում մտնում էր, հետո հանվեց։ Եթե այն չի տարածվում ադամանդագործության վրա, այդտեղ իսկապես կա տրամաբանություն, որովհետև ոսկերչությունը և ադամանդագործությունը 99%-ով արտահանման վրա է։ Այս կամ այն կերպ դրանք չեն կարող սահմանն անօրինական կերպով անցնել։

 

Այս խորագրի վերջին նյութերը