ԵԱՀԿ առաքելությունը պլանային դիտարկում է անցկացրել ԼՂՀ և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում
Հունիսի 10-ին, ԼՂՀ իշխանությունների հետ նախօրոք ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿառաքելությունըպլանայինդիտարկումէանցկացրելԼՂՀևԱդրբեջանիզինվածուժերիշփմանգծիՖիզուլիիուղղությամբ՝Կարախանբեյլիբնակավայրիմոտակայքում:
ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ ԻրժիԱբերլեն/Չեխիա/ և ՎլադիմիրՉունտուլովը/Բուլղարիա/:
ՀՀ ՊՆ հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացնում են, որ դիտարկումն անցել է ըստ սահմանված գրաֆիկի: Այդուհանդերձ, ադրբեջանականկողմըդիտարկմանառաքելությանըչիուղեկցելդեպիիրառաջնայինգծիսահմանները, դեպինախօրոքհամաձայնեցվածկետ, ինչիարդյունքումԵԱՀԿդիտարկմանխմբերըստիպվածենեղելդիտարկումնիրականացնելավելիհեռավորտարածությունից: Դիտարկման ժամանակ կրակիդադարեցմանռեժիմիխախտումներչենարձանագրվել:
Դիտարկման առաքելությանը ղարաբաղյան կողմից ուղեկցել են ԼՂՀ Արտաքին գործերի նախարարության և ԼՂՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչները:
ԵԱՀԿ առաքելությունը պլանային դիտարկում է անցկացրել ԼՂՀ և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում
Հունիսի 10-ին, ԼՂՀ իշխանությունների հետ նախօրոք ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը պլանային դիտարկում է անցկացրել ԼՂՀ և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի Ֆիզուլիի ուղղությամբ՝ Կարախանբեյլի բնակավայրի մոտակայքում:
ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Իրժի Աբերլեն/Չեխիա/ և Վլադիմիր Չունտուլովը/Բուլղարիա/:
ՀՀ ՊՆ հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացնում են, որ դիտարկումն անցել է ըստ սահմանված գրաֆիկի: Այդուհանդերձ, ադրբեջանական կողմը դիտարկման առաքելությանը չի ուղեկցել դեպի իր առաջնային գծի սահմանները, դեպի նախօրոք համաձայնեցված կետ, ինչի արդյունքում ԵԱՀԿ դիտարկման խմբերը ստիպված են եղել դիտարկումն իրականացնել ավելի հեռավոր տարածությունից: Դիտարկման ժամանակ կրակի դադարեցման ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել:
Դիտարկման առաքելությանը ղարաբաղյան կողմից ուղեկցել են ԼՂՀ Արտաքին գործերի նախարարության և ԼՂՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչները: