Լրահոս

10.06.2009 15:06


Սեյրան Օհանյանը կմեկնի Բրյուսել և Մոսկվա

Հունիսի 10-ին ՀՀ պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Բրյուսել՝ մասնակցելու ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում կայանալիք ՆԱՏՕ/ԵԱԳԽ պաշտպանության նախարարների խորհրդի նիստին: Այցի ընթացքում պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը երկկողմ հանդիպումներ կունենա մի շարք գործընկեր պետությունների պաշտպանության նախարարների հետ:
Այնուհետև ՀՀ պաշտպանության նախարարը կմեկնի Մոսկվա՝ ՀՀ նախագահի գլխավորած պատվիրակության կազմում մասնակցելու ՀԱՊԿ-ի անվտանգության խորհրդի նիստին:

 

Այս խորագրի վերջին նյութերը