–Նախ ուզում եմ հույս հայտնել, որ «Ժողովուրդ» թերթի նման ինձ չեք վերագրի մտքեր, որոնք ես չունեմ: Ինչ վերաբերում է Ձեր հարցին, նշեմ, որ աշխատել եմ հինգ նախարարների հետ: Այդ ընթացքում նկատվել է ճահճացման աստիճանական խորացում՝ երկրի ճահճացմանը զուգընթաց:
–Ինչո՞ւավելիվաղազատմանդիմումչէիքգրում։
–Սպասումս պայմանավորված էր ԱԺ ընտրություններից հետո հնարավոր փոփոխություններով, բացի դա, ժամանակն է ավելի լուրջ գործերով զբաղվելու:
–Բոլոր հինգ նախարարները այդ պրոբլեմն ունեցել են: Մեկը ծանր է տարել, մյուսը՝ թեթև…: Կոնկրետ այս դեպքում ստույգ պատասխան ստանալու համար ճիշտ կլինի դիմեք իրեն:
–Նախ՝ հարկավոր է պարզել, թե Վրաստանում վարագույրից այն կողմ ինչեր են կատարվել: Վրաստանի հարցով փորձագետ չեմ, բայց ներքին համոզմունք ունեմ, որ նրանք ետընթաց են ունենալու: Որքան ես եմ հասկանում՝ Վրաստանում իշխանությունները իրականացնում էին հանրային մտածողության արմատական վերափոխում՝ աշխարհաքաղաքական մարտահրավերներին դիմակայելու ընդունակ ազգ ստանալու նպատակով: Այս գործընթացը ըստ ամենայնի կընդհատվի:Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա քիչ հավանական է. մեր իշխանությունների ծագումնաբանությունը այլ է: Նախ պետք է հասկանալ, թե ինչու են մեզանում իշխանությունները հրաժարվում հեռանալ իշխանությունից:
–Առաջին հայացքից նման տպավորություն է ստեղծվում, գուցե թե այդպես է: Մեր իրականության մեջ ընդդիմադիր դիրքերից քաղաքական դաշտ մտնողը պետք շատ լավ իմանա, թե ինչ կարող է պատահել իր հետ:Հաշվի առնենք ևս մի գործոն. քանի որ առկա է իշխանության վստահության ահռելի ճգնաժամ, ապա վերջինիս ցանկացած քայլ հանրության կողմից դիտվելու է որպես քաղաքական ինտրիգ, անգամ եթե այն ազգաշահ է: Չնայած որ մեր իշխանությունները ահավոր հեռու են երանելի լինելուց, բայցև հիմար չեն, որ չեղած տեղը աղմուկ բարձրացնեն, որը հաստատապես միջազգային արձագանք կունենա. եթե հիմքեր չլինեին էլ, դժվար չէր լինի իրենց համար այդ հիմքերը «ստեղծել»:Այն, որ այս հարցով խիստ մտահոգված են օտարերկրյա կառույցների ներկայացուցիչներ, ովքեր մունջ էին մարտի 1-ի իրադարձությունների, մեկ այլ նախկին արտգործնախարարի, մի խումբ պատգամավորների ազատազրկելու հետ կապված, և այդ դեպքերի առնչությամբ ժողովրդավարությունից նահանջի տագնապ չէին հնչեցնում, ինձ խիստ մտահոգում է:
–Քանիցս նշել եմ, որ մեզանում քաղաքականություն, կուսակցություն, ընտրություններ տերմինները ձևական են և իրականում գոյություն չունեն: Իսկ թե ինչու և ինչ է հարկավոր անել նման իրավիճակներում, այս խնդիրներով զբաղվելու է իմ նախաձեռնությամբ հիմնված Քաղաքական ուսումնասիրությունների «Վերելք» հիմնադրամը:
Արծրուն Պեպանյան
Հարցազրույց քաղաքական ուսումնասիրությունների «Վերելք» հիմնադրամի հիմնադիր Արծրուն Պեպանյանի հետ
–Սեփական դիմումի համաձայն հեռացել եք Բնապահպանության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետի պաշտոնից՝ նշելով, որ վերջապես դուրս եկաք գերեզմանատնից։ Կմանրամասնե՞ք։ Նախարարությունն իրո՞ք ճահճացած է։
–Նախ ուզում եմ հույս հայտնել, որ «Ժողովուրդ» թերթի նման ինձ չեք վերագրի մտքեր, որոնք ես չունեմ: Ինչ վերաբերում է Ձեր հարցին, նշեմ, որ աշխատել եմ հինգ նախարարների հետ: Այդ ընթացքում նկատվել է ճահճացման աստիճանական խորացում՝ երկրի ճահճացմանը զուգընթաց:
–Ինչո՞ւ ավելի վաղ ազատման դիմում չէիք գրում։
–Սպասումս պայմանավորված էր ԱԺ ընտրություններից հետո հնարավոր փոփոխություններով, բացի դա, ժամանակն է ավելի լուրջ գործերով զբաղվելու:
–Չնայած որ պետական հիմնարկում էիք աշխատում, բայց ազատորեն արտահայտում էիք Ձեր մտահոգությունները երկրում ստեղծված մթնոլորտի վերաբերյալ։ ՀՀԿ–ական նախարարի կողմից ինչպե՞ս էր ընկալվում Ձեր այս գործունեությունը։
–Բոլոր հինգ նախարարները այդ պրոբլեմն ունեցել են: Մեկը ծանր է տարել, մյուսը՝ թեթև…: Կոնկրետ այս դեպքում ստույգ պատասխան ստանալու համար ճիշտ կլինի դիմեք իրեն:
–Ճահճացած երկրում հնարավո՞ր է՝ մեկ նախարարություն արդյունավետ գործի։ Արդյոք խնդիրն ավելի համապարփա՞կ չէ։
–Ձեզ հետ համաձայն եմ. եթե ես ասել եմ՝ ԲՆ-ը գերեզմանոց է հիշեցնում, ապա դա ամենևին չի նշանակում, թե մյուս նախարարություններում կյանք կա:
–Առաջիկա նախագահական ընտրությունները Հայաստանում փոփոխությունների հասնելու համար բեկումնային կարո՞ղ են լինել։
–Հիմքեր չեմ տեսնում:
–Չի՞ կարող մեր երկրում էլ Վրաստանի օրինակը կրկնվել, երբ ընդդիմությունը խաղաղ ճանապարհով հաղթի, իշխանությունն էլ ընդունի իր պարտությունը։
–Նախ՝ հարկավոր է պարզել, թե Վրաստանում վարագույրից այն կողմ ինչեր են կատարվել: Վրաստանի հարցով փորձագետ չեմ, բայց ներքին համոզմունք ունեմ, որ նրանք ետընթաց են ունենալու: Որքան ես եմ հասկանում՝ Վրաստանում իշխանությունները իրականացնում էին հանրային մտածողության արմատական վերափոխում՝ աշխարհաքաղաքական մարտահրավերներին դիմակայելու ընդունակ ազգ ստանալու նպատակով: Այս գործընթացը ըստ ամենայնի կընդհատվի: Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա քիչ հավանական է. մեր իշխանությունների ծագումնաբանությունը այլ է: Նախ պետք է հասկանալ, թե ինչու են մեզանում իշխանությունները հրաժարվում հեռանալ իշխանությունից:
–ԲՀԿ–ական Վարդան Օսկանյանի դեմ հարուցված գործը քաղաքական հետապնդում համարո՞ւմ եք։
–Առաջին հայացքից նման տպավորություն է ստեղծվում, գուցե թե այդպես է: Մեր իրականության մեջ ընդդիմադիր դիրքերից քաղաքական դաշտ մտնողը պետք շատ լավ իմանա, թե ինչ կարող է պատահել իր հետ: Հաշվի առնենք ևս մի գործոն. քանի որ առկա է իշխանության վստահության ահռելի ճգնաժամ, ապա վերջինիս ցանկացած քայլ հանրության կողմից դիտվելու է որպես քաղաքական ինտրիգ, անգամ եթե այն ազգաշահ է: Չնայած որ մեր իշխանությունները ահավոր հեռու են երանելի լինելուց, բայցև հիմար չեն, որ չեղած տեղը աղմուկ բարձրացնեն, որը հաստատապես միջազգային արձագանք կունենա. եթե հիմքեր չլինեին էլ, դժվար չէր լինի իրենց համար այդ հիմքերը «ստեղծել»: Այն, որ այս հարցով խիստ մտահոգված են օտարերկրյա կառույցների ներկայացուցիչներ, ովքեր մունջ էին մարտի 1-ի իրադարձությունների, մեկ այլ նախկին արտգործնախարարի, մի խումբ պատգամավորների ազատազրկելու հետ կապված, և այդ դեպքերի առնչությամբ ժողովրդավարությունից նահանջի տագնապ չէին հնչեցնում, ինձ խիստ մտահոգում է:
–Հնարավո՞ր է, որ անդամագրվեք որևէ կուսակցության, կամ էլ՝ նոր կուսակցություն ստեղծեք, և ակտիվորեն մասնակցեք նախագահական ընտրություններին։
–Քանիցս նշել եմ, որ մեզանում քաղաքականություն, կուսակցություն, ընտրություններ տերմինները ձևական են և իրականում գոյություն չունեն: Իսկ թե ինչու և ինչ է հարկավոր անել նման իրավիճակներում, այս խնդիրներով զբաղվելու է իմ նախաձեռնությամբ հիմնված Քաղաքական ուսումնասիրությունների «Վերելք» հիմնադրամը:
Հարցազրույցը վարեց Արեգնազ Մանուկյանը