Ադրբեջանի նախագահի աշխատակազմի հասարակական-քաղաքական հարցերի բաժնի ղեկավար Ալի Հասանովը հայտարարել է, թե Հայաստանի ղեկավարները Ադրբեջանի ռազմական հզորության աճը պետք է ընկալեն որպես լուրջ հաղորդագրություն։
Ինչպես հաղորդում է «AZE.az»-ը, Ալի Հասանովը նաև ընդգծել է, թե իբր 2010թ. Հայաստանը խոչընդոտել է բանկցություների ճանապարհով ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը։
-Կողմերին հայտնի են կարգավորման հետ կապված սկզբունքներն ու դիրքորոշումները։ Սակայն Հայաստանի ոչ կառուցողական դիրքորոշման հետևանքով բանկացությունները կրկին ձգձգվում են։ Հայերն ամեն գնով ցանկանում են ձգձգել բանակցային գործընթացը,-ասել է նա։
Ալի Հասանովը նաև ընդգծել է, որ Ադրբեջանը մեծացնում է իր ռազմական հզորությունը, զարգացնում է ռազմական արդյունաբերությունը։
-2011թ. այդ ոլորտի վրա ծախսվող բյուջեն կհասցվի մինչև 3 մլրդ. դոլարի։ Դա հնարավորություն է տալիս խոսել այն մասին, որ տարածքների գրավման հետ Ադրբեջանը երբեք չի հաշտվի։ Ինչքան էլ Հայաստանը հարցի լուծումը ձգձգի, Ադրբեջանը վաղ թե ուշ կազատագրի իր տարածքները,-հավելել է նա։
Ադրբեջանը կրկին սպառնում է