Տնտեսական

12.10.2012 14:50


Գազի գնի փոփոխման հարցը դեռևս բանակցային փուլում է

Գազի գնի փոփոխման հարցը դեռևս բանակցային փուլում է

Ռուսաստանի Դաշնության տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովն այսօր Երևանում հայտարարել է, որ Ռուսաստանից Հայաստան մտնող գազի գնի փոփոխման հարցը դեռևս բանակցային փուլում է.«Այս հարցում մենք արագ կերպով առաջ ենք ընթանում: Վստահ եմ, որ մենք, ինչպես միշտ, կհասնենք բոլորին ձեռնտու պայմանավորվածության»,-ասել է նա: Սոկոլովը տեղեկացրել է, որ տնտեսական համագործակցության հարցերով հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի նիստի ժամանակ ՀՀ էներգետիկայի նախարարի և «Գազպրոմ»–ի ղեկավարության հետ քննարկել են գազի գնի հարցը:

Այս խորագրի վերջին նյութերը