Լրահոս

10.06.2009 14:35


Հ. Հովհաննիսյան. «Բնական է, որ համաներումը մարտի 1–ի օրինազանցությունների մասնակիցների մի մասի վրա կտարածվի, մյուս մասի վրա՝ ոչ»

Հ. Հովհաննիսյան. «Բնական է, որ համաներումը մարտի 1–ի օրինազանցությունների մասնակիցների մի մասի վրա կտարածվի, մյուս մասի վրա՝ ոչ»

«Հայացք» մամուլի ակումբում Հանրային խորհրդի քաղաքացիական հասարակության հարցերի կայացման հանձնաժողովի նախագահ Հովհաննես Հովհաննիսյանն ասել է, որ համաներումը կարող է կիրառվել մի քանի տարբերակով՝ պատժից լրիվ ազատում, պատժաչափի թեթևացում և պատժի տեսակի փոփոխություն։

Ինչ վերաբերում է մարտի 1-2-ի գործով ձերբակալվածներին, ապա Հ. Հովհաննիսյանի խոսքերով՝ հնարավոր է՝ համաներումը միայն նրանց մի մասի վրա տարածվի։

-Օրինակ, մարդու մահվան, սպանության հանգեցրած հանցագործության պատճառ կամ կատարող դարձած մարդկանց վրա, իհարկե, չպետք է տարածել։ Բայց այն անչափահասը, որը, օրինակ, մասնակցել է այդ միտինգին և մի քիչ էլ ոգևորված իր էմոցիոնալ զեղումներից՝ անցել է թույլատրելիության սահմանները և կոտրել է պատուհանի ապակի, կարծում եմ, այս երկու հանցագործությունները նույն հարթության վրա չպետք է դիտարկել։ Բնական է, որ մի մասի վրա կտարածվի համաներումը, մյուս մասի վրա՝ ոչ։ Եվ չեմ կարծում, թե դա լարվածության առիթ կհանդիսանա։ Ընդհակառակը, կարող է լարվածության առիթ դառնալ այն, որ ծանր հանցագործությունների վրա ևս տարածելով՝ մենք հասարակության շրջանում լրիվ հակառակ պատկերը ստեղծենք համաներման մասին ու ամենաթողության, քրեածին միջավայրի խթանման առիթ կարող ենք տալ,- պատասխանելով «7օր»-ի հարցին՝ ասել է Հ. Հովհաննիսյանը։

 

Այս խորագրի վերջին նյութերը