Լրահոս

10.06.2009 13:52


Հովհաննես Հովհաննիսյան. «Հանրային խորհրդի ուժը կամ իշխանությունը նրա հեղինակությունն է»

Հովհաննես Հովհաննիսյան. «Հանրային խորհրդի ուժը կամ իշխանությունը նրա հեղինակությունն է»

Հունիսի 6-ին, քննարկելով ՀՀ-ում համաներում հայտարարելու մասին հարցը, Հանրային խորհրդի քաղքացիական հասարակության հարցերի կայացման հանձնաժողովը ձայների 60 կողմ, 2 դեմ, 5 ձեռնպահ հարաբերակցությամբ որոշել էր Հանրային խորհրդին առաջարկել՝ համաներում հայտարարելու նպատակով դիմել ՀՀ նախագահին։ Նպատակահարմար էր գտել համաներումը կիրառել սոցիալապես անապահով խավերի, ՀՀ և ԼՂՀ պաշտպանության նպատակով իրականացված մարտական գործողությունների մասնակիցների, հայրենիքի առջև նշանակալից ծառայություններ ունեցող, նախկինում դիտավորյալ և առանձնապես վտանգավոր հանցագործություններ չկատարած և ոչ ծանր հանցագործությունների համար դատապարտված անձանց նկատմամբ։ Եվ հակառակը՝ համաներումը չտարածել նախկինում համաներման արժանացած, սակայն հետագայում կրկին դիտավորյալ հանցագործություններ կատարած, առանձնապես ծանր հանցագործություններ կատարած, հանրապետական, տարածքային և տեղական ընտրական գործընթացներին վերաբերող հանցագործություններ կատարած անձանց վրա։

Սա, իհարկե զուտ խորհրդատվական բնույթ է կրում, սակայն մամուլի ասուլիսի ժամանակ պատասխանելով «7օր»-ի հարցին՝ ՀԽ-ի քաղաքացիական հասարակության կայացման հարցերի հանձնաժողովի նախագահ Հովհաննես Հովհաննիսյանն ասել է, որ հասարական կարծիքի և իշխանությունների հետ հարաբերություններում որպես «էքսպերտ» հանդես եկող ՀԽ-ի ուժը կամ իշխանությունը նրա հեղինակությունն է, և դժվար թե նախագահն այդ կառույցի կարծիքն անտեսի։

-Կարծում եմ, որ նախագահը, որը հենց այդ նպատակով է ձևավորել ՀԽ-ն, հազիվ թե չլսի կամ չանսա այս խորհրդին։ Եվ վստահ եմ, որ այս խավերը, խմբերը, որոնք ներկայացրել են ՀԽ-ի հանձնաժողովները և ՀԽ-ի լիագումար նիստի որոշմամբ հաստավել, անպայման ուշադրության կարժանանան,- ասել է Հ. Հովհաննիսյանը։

Այս խորագրի վերջին նյութերը