ՀՀ ԱԳՆ–ն տեղյակ չէ, Սփյուռքի նախարարության գործը չէ, իսկ կրթության նախարարությունն անզոր է
ԱԺ պատգամավոր, «Ջավախք» հայրենակցական միության նախագահ Շիրակ Թորոսյանը երեկ խորհրդարանի ամբիոնից հայտարարել է, որ վրաց մաքսավորները թույլ չեն տալիս սահմանով հայատառ թերթեր ու գրքեր անցկացնել։
«7 օր»-ը փորձել է խնդրի վերաբերյալ մանրմասներ իմանալ։ Մեզ հետ զրույցում Կրթության և գիտության նախարարության սփյուռքի հետ կապերի բաժնի պետ Նունե Վարդանյանն ասել է, որ հայկական կրթօջախներ դասագրքեր տեղափոխելիս իրենք վրացական սահմանի մոտ ունեցել են խնդիրներ, և դասագրքերը ետ են վերադարձվել։
-Մենք փորձել ենք պարզաբանումներ ստանալ, և Վրաստանի կրթության նախարարությունից մեզ բացատրել են, որ իրենց մոտ հայատառ գրքեր տպագրվում են, և Հայասատանից դասագրքեր ուղարկելու կարիք չկա,-ասել է նա։
Սփյուռքի նախարարությունից էլ ասել են, որ մտահոգված են այդ խնդրով, սակայն դրանք միջպետական խնդիրներ են, և լուծուման պատասխանատուն էլ ԱԳՆ է։
-Մենք ընդամենը կարող ենք կազմակերպել սփյուռքահայերին, որ իրենք ամեն կերպ բարձրաձայնեն Վրաստանում այդ խնդրի մասին, թերթերում գրեն, միտինգներ անեն։ Սական մեր նախարարությունը ստիպված է սպասել արտգործնախարարության և կառավարության քայլերին,-ասել է Սփյուռքի նախարարության մամլո քարտուղար Թևոս Ներսիսյանը։
Իսկ ԱԳՆ-ում այս խնդրի մասին տեղյակ չեն։
-Այդ խնդրի մասին տեղյակ չեմ։ Իսկ Վրաստանում Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը կոնկրետ վրացական սահմանով թերթերի ու գրքերի անցկացման արգելքի մասին չի խոսել, բայց խոսվել է վիրահայության մի շարք խնդիրների մասին։ Վրաստանի արտգործնախարարը մեր նախարարին ներկայացրել է Վրաստանի իշխանությունների կողմից ձեռնարկվող քայլերը՝ այդ խնդիրներին լուծմներ տալու համար,- ասել է արտգործնախարարության մամուլի և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Տիգրան Բալայանը։