Լրահոս

09.10.2012 14:03


Ծառը շրջվել է երթուղայինի վրա

Ծառը շրջվել է երթուղայինի վրա

Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 17։38-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Ծովակալ Իսակով և Բագրատունյաց պողոտաների խաչմերուկի մոտ ծառը շրջվել և ընկել է ավտոմեքենայի վրա:

Դեպքի վայր են մեկնել ՃԿԿ օպերատիվ և հատուկ փրկարարական հերթապահ խմբերը:  

Դեռևս չբացահայտված հանգամանքներում ծառի ճյուղը կոտրվել և ընկել է «ԳԱԶել» մակնիշի 0535Տ պ/հ ավտոմեքենայի (թիվ 108 երթուղային տաքսի, վարորդ` Լ. Բաբայան) դիմապակու վրա:

Փրկարարները ծառի ճյուղը հանել և տեղափոխել են անվտանգ տարածք:

Զոհեր և տուժածներ չկան:

Այս խորագրի վերջին նյութերը