Լրահոս

09.06.2009 20:53


ՄԻՊ Արմեն Հարությունյան. «Ընդդիմադիր քաղաքական ուժերը չկարողացան տեր կանգնել իրենց ընդդիմադիր զանգվածին»

ՄԻՊ Արմեն Հարությունյան. «Ընդդիմադիր քաղաքական ուժերը չկարողացան տեր կանգնել իրենց ընդդիմադիր զանգվածին»

«Սիվիլիթաս» հիմնադրամի կազմակերպած քննարկման բանախոս Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանն ասել է, որ Երևանի ավագանու անդամների ընտրություններից հետո ընդդիմությունը պետք է փորձի հասկանալ, թե ի՞նչ սխալներ է գործել.

-Այն ընտրազանգվածի ճնշող մեծամասնությունը, որը չեկավ ընտրությունների, ընդդիմադիր զանգվածն է։ Կարծում եմ՝ սա ահաազանգ էր մեր ընդդիմադիր քաղաքական ուժերի համար, որ հասարակության ընդդիմադիր զանգվածը, ցավոք, ընդդիմադիր քաղաքական ուժերի մեջ չտեսավ այն այլընտրանքն իշխանությանը, որը կցանկանար տեսնել։ Այսինքն՝ այս տեսակետից, ընդդիմադիր քաղաքական ուժերը չկարողացան տեր կանգնել իրենց ընդդիմադիր զանգվածին։ Իսկ Երևան քաղաքի բնակչության մոտ կեսը, իմ կարծիքով, ընդդիմադիր է։

Ա. Հարությունյանի խոսքերով՝ բավականին վտանգավոր է, որ մենք մնում ենք նյութականացված հասարակություն և ժամանակի ընթացքում հոգևոր արժեքներն ավելի ու ավելի են երկրորդվում.

 -Ցավոք, քաղաքական համակարգը վերջին 16-17 տարիների ընթացքում իր առջև խնդիր է դրել ստեղծել նյութականացված հասարակություն, նյութական մարդ, որովհետև այդպիսի մարդը, հասարակությունը ավելի հեշտ է կառավարվում։ Եվ այսօր ունենք այն, ինչ ունենք, երբ ընտրողների մի ստվար զանգված պատրաստ է 5-10 հազար դրամ վերցնել և քվեարկել։ Ինձ մոտենում էին տարբեր կուսակցությունների ներկայացուցիչներ և ասում՝ ի՞նչպես մենք կարող ենք այս պայմաններում ընտրություններից խոսել, եթե գաղափարախոսությունն ենք ցանկանում ընտրողներին հասցնել, իսկ իրենք ասում են՝ ինչքա՞ն եք տալու։ Բայց սա ոչ թե քաղաքացին է մեղավոր, այլ քաղաքական համակարգը։

Այս խորագրի վերջին նյութերը