Լրահոս

09.06.2009 20:18


Արծվիկ Մինասյանի արձագանքը Գագիկ Մելիքյանի հայտարարությանը

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Մելիքյանը խորհրդարանական հայտարարությունների ժամին խոսելով մայիսի 31-ին տեղի ունեցած ընտրությունների մասին, ասել է, թե մինչ քաղաքական որոշ ուժեր բողոքարկում են ընտրությունների արդյունքները, Հանրապետական կուսակցությունը նշում է իր հերթական հաղթանակը։ Գագիկ Մելիքյանի ելույթից անմիջապես հետո ՀՅԴ խմբակցության պատգամավոր, Երևանի ավագանու ընտրություններում ՀՅԴ համամասնական ցուցակը գլխավորող Արծվիկ Մինասյանը տեղին է համարել հիշեցնել փիլիսոփաներից մեկի խոսքն այն մասին, որ «ցանկացած հաղթանակ և պարտություն հարաբերական են»։

 

Այս խորագրի վերջին նյութերը